00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնագիտությունը՝  կրթել հայրենասերի. ինչպես է ընկեր Հասմիկը ծառայում հայրենիքին  

© Sputnik / Armenuhi MkhoyanВоенрук Гюмрийской школы № 29 лейтенант Асмик Джулхакян
Военрук Гюмрийской школы № 29 лейтенант Асмик Джулхакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասմիկ Ջուլհակյանն անչափ շնորհակալ է ծնողներից, որ դեմ չգնալով իր  երազանքին, թույլ տվեցին իրականացնել այն:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Բուհում ուսումն ավարտելուց հետո Հասմիկ Ջուլհակյանն աշխատանքի է անցել հենց իր հարազատ դպրոցում  ու  արդեն 13  տարի է, ինչ սաներին շարային ճիշտ քայլք է սովորեցնում, ցույց է տալիս` ինչպես քանդել, մաքրել և հավաքել ինքնաձիգը, նրանց պատմում է հայերի հերոսամարտերի մասին և այլն: Անկեղծանում է՝ սկզբում դժվար էր:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու թիվ 29 դպրոցի զինղեկ Հասմիկ Ջուլհակյանը` դասի ժամանակ
Մասնագիտությունը՝  կրթել հայրենասերի. ինչպես է ընկեր Հասմիկը ծառայում հայրենիքին   - Sputnik Արմենիա
Գյումրու թիվ 29 դպրոցի զինղեկ Հասմիկ Ջուլհակյանը` դասի ժամանակ

«Հիմա Շիրակի պետական համալսարանի  ռազմագիտության ամբիոնում աղջիկներ շատ կան, իսկ այն ժամանակ շատ քիչ էին: Մասնագիտությունս ընտրել եմ դեռ աշակերտական նստարանից, երբ մեր դպրոցում գործում էր ռազմական թեքումով դասարանը։ Ծնողներիս ու քույրիկիս շնորհիվ ընտրեցի այս մասնագիտությունը»,-պատմում է Հասմիկը:

Նրա  աշակերտներից շատերն արդեն իր նման՝ ընտրել են զինվորական գործը՝  ուսումը շարունակում են Հայաստանի զինված ուժերի կրթօջախներում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու թիվ 29 դպրոցի զինղեկ Հասմիկ Ջուլհակյանը` դասի ժամանակ
Մասնագիտությունը՝  կրթել հայրենասերի. ինչպես է ընկեր Հասմիկը ծառայում հայրենիքին   - Sputnik Արմենիա
Գյումրու թիվ 29 դպրոցի զինղեկ Հասմիկ Ջուլհակյանը` դասի ժամանակ

Իսկ դպրոցում ընկեր Հասմիկը Նախնական զինվորական պատրաստություն առարկայի հանդեպ սեր է սերմանում նույնիսկ ցածր դասարանների երեխաների մոտ, ովքեր դեռ իր առարկան չեն էլ անցնում։

Հայաստանի ամենամեծ փազլն արդեն հավաքված է. ինչու են Գյումրիում սպասում Փաշինյանին

Անի Ոսկանյանը նրանցից մեկն է։ Նա 7-րդ դասարանում է սովորում։ Պատմում է, որ դպրոցի զինղեկն է իրեն խորհուրդ տվել մասնակցել Ժամանակակից հնգամարտի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հայտարարած՝ Լազերային հրաձգության և վազքի   մրցույթին։ Նա աղջկան տարել  է հրաձգարան ու սովորեցրել դիպուկ կրակել: Անին մասնակցել է մրցույթին ու իր տարիքային խմբում ճանաչվել լավագույնը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու թիվ 29 դպրոցի զինղեկ Հասմիկ Ջուլհակյանն ու 7–րդ դասարանի աշակերտուհի Անի Ոսկանյանը
Մասնագիտությունը՝  կրթել հայրենասերի. ինչպես է ընկեր Հասմիկը ծառայում հայրենիքին   - Sputnik Արմենիա
Գյումրու թիվ 29 դպրոցի զինղեկ Հասմիկ Ջուլհակյանն ու 7–րդ դասարանի աշակերտուհի Անի Ոսկանյանը

«Ես շատ սիրեցի լազերային հրացանից կրակել։ Հուսով եմ, որ հաջորդ տարի, եթե կրկին լինի այս մրցույթը, ավելի արագ կվազեմ  ու  ավելի դիպուկ կկրակեմ»,-ասում է Անին։

Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ

Հասմիկ Ջուլհակյանը լեյտենանտի կոչում ունի: Ասում է՝ առաջարկներ եղել  են  ավելի բարձր աշխատավարձով պայմանագրային ծառայության անցնելու, բայց սա  այն գործն է, որի մասին միշտ  երազել է:

«Չեմ փոշմանել ու չեմ էլ փոշմանի, որ ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ չափազանց շատ եմ սիրում այս առարկան ու աշխատանքս: Այն հատկապես նրանով է գրավիչ, որ համատեղում է ծառայությունը մանկավարժության հետ»,–ասում է Հասմիկը:

Նա հուսով է, որ իր գիտելիքները կարողանում է փոխանցել իր աշակերտներին  ու  պատրաստել հայրենասեր զինվորներ: Ասում է` սա ամենակարևոր առարկան են համարում իրենց դպրոցում:

Один из членов инициаторской группы по созданию занавесок из пластиковых крышек - Sputnik Արմենիա
Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

«Ուրախ եմ, որ այսօր արդեն ԶՈՒ–ում շատ են նաև աղջիկները, քանի որ աղջիկներն ու մայրերը անհրաժեշտության դեպքում միշտ էլ զենքը ձեռքներին պաշտպանել են ընտանիքն ու հայրենիքը: Այնպես որ, առարկան շատ կարևոր է ոչ միայն տղաների, այլ նաև աղջիկների համար»,–նշում է Հասմիկ Ջուլհակյանը:

 Երիտասարդ աղջկա  համար ամենահաճելին այն է, որ իր աշակերտների զորամասերից գովեստի խոսքեր  է ստացել, իսկ շատերն էլ սովորել կամ սովորում են ռազմական ուսումնական հաստատություններում: Ասում է` իրեն դպրոցից դուրս չի պատկերացնում, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ  է ուսումնական զենքը   փոխարինել մարտականով:

Լրահոս
0