12:42 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
197 0 0

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացնում ոստիկանի վրա, ձեռք են բարձրացնում պետության վրա։ Նա հավաստիացրել է, որ ոստիկանին սպանած հանցագործները խստորեն կպատժվեն:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցի ընթացքում ներկայացրեց գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները, որի հետևանքով մեկ ոստիկան զոհվեց, մյուսը՝ հիվանդանոցում է:

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Երևանի Ազատության պողոտայում ոստիկանին սպանել են, երբ փորձել է կասկածելի քաղաքացիներին բերման ենթարկել: Իսկ նրա գործընկերը դաժան ծեծի է ենթարկվել: 

Ըստ Սարգսյանի`  ոստիկանները պարեկային ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի տղաներին, որոնք անմիջապես փորձել են փախչել:

«Մեր ոստիկաններին հաջողվել է բռնել նրանցից մեկին: Այդ պահին երկրորդը անսպասելիորեն (Ազատության և Բաբայան փողոցների խաչմերուկում) հարձակվել է  ոստիկանի վրա և փորձել ազատել ընկերոջը», - ասաց Սարգսյանը:

Ծեծկռտուքի ընթացքում հարձակվողին հաջողվել է ծառայողական զենքը խլել ոստիկանի գոտուց և կրակել:

Հանցագործության զենքը դեռ չի հայտնաբերվել, բայց ոստիկանությանը հաջողվել է մեկուսացնել հանցագործներին: Նրանք արդեն խոստովանություն են տվել, մնացած մանրամասները կպարզվեն քննության ընթացքում:

Սարգսյանը նշեց նաև, որ ձերբակալվածները օրինապահ քաղաքացիներ չեն և ոստիկանության օպերատիվ ծառայողների «հոտառությունը» չի սխալվել:

«Ոստիկանները ճիշտ են գործել: Ցավում եմ, որ հնարավոր չեղավ Տիգրան Առաքելյանի կյանքը փրկել», - նշեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացնում ոստիկանի վրա, ձեռք են բարձրացնում պետության վրա: Սարգսյանը հավաստիացրեց` նրանք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Ոստիկանապետն ասաց, որ հանգուցյալը երեխաներ ուներ, և պետությունը հնարավորինս կաջակցի Առաքելյանի ընտանիքին:

Բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն էլ հայտնեց, որ մահացած ոստիկանի գործընկերոջ վիճակը կայուն է: Նա գլխուղեղի ցնցում է ստացել, ունի կապտուկներ:

«Բարեբախտաբար, ուղեղի տրավմատիկ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի», - ասաց Վարոսյանը:

Նկատենք, որ ըստ հետաքննության՝ հանցագործների ինքնությունն արդեն պարզվել է:

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահը կհարցաքննվի «Առագաստ» սրճարանի գործով
Ծեծկռտուք Երևանում. մասնակիցներից երկուսը կանայք են
Արտակարգ դեպք Երևանում․ ոստիկանի են սպանել
Հայրը դանակահարել է անչափահաս որդուն. տղային հիվանդանոց են տեղափոխել
թեգերը:
հիվանդանոց, Զենք, Սպանություն, Ոստիկանություն, Արման Սարգսյան

Գլխավոր թեմաներ