15:40 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Մնացականյան, Մամեդյարով հանդիպում, Նյու Յորք

Մամեդյարովը խոստովանում է` հիասթափված է Նյու Յորքում Մնացականյանի հետ հանդիպումից

© Photo : press office of the MFA of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Բաքվում կարծում են, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները չպետք է խանգարեն բանակցությունների գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հիասթափված է հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում տեղի ունեցած բանակցություններից։ Այս մասին նա հայտնել է «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում։

Հանդիպումը կայացել է սեպտեմբերին ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի  ժամանակ։

«...Ցավոք, մենք պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին։ Թեև, մեր վերջին հանդիպումը Նյու Յորքում տեղի է ունեցել Մինսկի խմբի մասնակցությամբ, անկեղծ ասած, մի փոքր հիասթափված եմ», – ասել է նա։

Մամեդյարովը վստահ է, որ եթե կողմերն ուզում են առաջ գնալ ու իսկապես այդ վեճի քաղաքական լուծում գտնել, ապա պետք է սկսեն «առարկայական բանակցություններից»։ Ադրբեջանցի նախարարի խոսքով` կողմերը բանակցում էին, բայց ինչ–որ պահի Մինսկի համանախագահները ասացին` թույլատրելի չեն ռազմական գործողությունները շփման գծում...

Նախարարի խոսքով` բանակցությունների ամբողջ ընթացքում շփման գծում «բավականին թեժ էր»։

Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներն է ներկայացրել արտգործնախարարներին

«Միևնույնն է մենք կարողանում էինք խնդիրներ լուծել, առաջ գնալ ու բավականին լուրջ, հոդվածական բանակցություններ վարել ու այդպիսով լուծել ընթացիկ հարցերը. նախևառաջ պայմանավորվել, որ զինվորականները վերադառնան  իրենց զորանոցներ, իսկ մշտական բնակավայրերից քշված մարդիկ տուն վերադառնան։ Դրանից հետո արդեն մնացած բոլոր հարցերը կարելի էր լուծել», – ասել է  նա։

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախարարների նոր հանդիպումը կարող է կայանալ այս տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում, ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ժամանակ։

Ըստ թեմայի

Զոհրաբ Մնացականյանը Աշխաբադում մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
Բաբայան. «Հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը՝ դժվար է այս պահին որևէ բեկում արձանագրել»
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել. ԱԳՆ խոսնակ
Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտգործնախարարի հետ

Գլխավոր թեմաներ