05:13 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
40001

Ռուս մեծ գրողի դուստր Ալեքսանդրա Տոլստայան 1915 թվականին բուժքույր էր աշխատում ռուս–թուրքական ճակատում։ Հայ ժողովրդի դժբախտությունների մասին տեղեկանալով` նա խնդրել է իրեն Վան տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի –Sputnik, Ժաննա Պողոսյան.  Լև Տոլստոյի կրտսեր դուստրը` Ալեքսանդրա Տոլստայան, իր հարցազրույցներից մեկում ասել է. «Հայրս ինձ սովորեցրել  է սիրել հասարակ ժողովրդին»։ Տոլստայայի այդ սերն ազգություն չէր ճանաչում։ 1915 թվականին Ալեքսանդրա Տոլստայան բժշկական և բարոյական աջակցություն էր ցուցաբերում թուրք զինվորների ձեռքից տուժած հայ երեխաներին և կանանց։ Այս պատմության մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Ավրորայի» շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը

«Հայոց ցեղասպանության մասին լուրը Արևմտյան Հայաստան բերեց բազմաթիվ կարեկից մարդկանց։ Շուրջ 20 հիանալի կանայք օգնում էին տուժած կանանց և երեխաներին, մարդկանց, որոնք կորցրել էին իրենց ընտանիքները։ Այդ կանանցից մեկը հայտնի Լև Տոլստոյի դուստրն էր», – պատմեց Դեմոյանը։

Ալեքսանդրա Լվովնան ռուս–թուրքական ճակատ էր ժամանել 1915 թվականի փետրվարին՝ Համառուսաստանյան երկրային միության 7-րդ դաշտային բժշկասննդային ջոկատի կազմում։ Սկզբում բուժքույր էր աշխատում Իգդիրի հոսպիտալում։ Այնուհետև տեղեկանալով, որ Վան քաղաքում բազմաթիվ հայեր են մնացել, որոնց բուժօգնություն չի ցուցաբերվում, Տոլստայան խնդրեց իրեն այնտեղ տեղափոխել։

«Չեմ ընդունում զոհի ապրելակերպը». Վարդանյանը խոսել է «Ավրորայի» ստեղծման պատճառների մասին

Պատերազմից տուժած զինվորականներին լավ էին բժշկում հոսպիտալներում։  Սակայն Վանի հայ համայնքը, որը կենաց–մահու պայքար էր մղում թուրքերի դեմ, հարևան քաղաքների ճակատագրին չարժանանալու համար (արդեն հայտնի էր հայ բնակչության կոտորածի մասին Մուշ, Զեյթուն, Սասուն և այլ քաղաքներում) չէր կարողանում օգտվել նույնիսկ տարրական բուժօգնությունից։ Թողնելով հոսպիտալի համեմատաբար հարմար պայմանները, Տոլստայան մեկնեց Վան, որտեղ վրաններում օգնություն էր ցուցաբերում մարտերում տուժածներին։

Տոլստայան հետագայում հիշում է. «Այս ամենը սարսափելի, ճնշող տպավորություն է թողնում... Նման տանջանքներ չեմ տեսել։ Մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց ընտանիքներից, հարազատներից, մտերիմներից, նրանք զրկվել են տնից, գույքից, ունեցվածքից, ամեն ինչից»։

Վանում Տոլստայան տիֆով է վարակվում, ինչի պատճառով օգոստոսին Մոսկվա է վերադառնում։ Բուժումից հետո նա նոյեմբերին կրկին վերադառնում է ներկայիս Թուրքիայի տարածք և նույնիսկ վիրավորում է ստանում։  Իր հերոսության և մարդկանց անձնուրաց  ծառայելու համար նա երկու Գեորգիևյան խաչերով է պարգևատրվել։

Այս զարմանալի կնոջ մասին քիչ բան է հայտնի և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Հավանաբար դա կապված է նրա հետ, որ հետագա տարիներին, երբ ձևավորվեց ԽՍՀՄ-ը, Տոլստոյի անունն արգելքի տակ էր։ 1929 թվականին նրան առաջին անգամ ձերբակալեցին, քանի որ նրա տան հասցեն գտել էին ձերբակալված հակահեղափոխականներից մեկի ծոցատետրում։ Նրան ազատ արձակեցին, բայց 1920 թվականին կրկին կալանավորեցին և դատապարտեցին 3 տարվա ազատազրկման։ Բարեբախտաբար, Ալեքսանդրա Լվովնային պաշտպանեցին հայտնի հեղափոխականներ և նրան 1921 թվականին բաց թողեցին։ Հեղափոխությունը չընդունելով, նա առաջին իսկ հնարավորության դեպքում  արտասահման տեղափոխվեց։

AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին

Ալեքսանդրա Լվովնան ապրեց 95 տարի և մահկանացուն կնքեց Նյու Յորքում 1979 թվականին։

Ըստ թեմայի

Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային
Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը
«Մրջյունների վերջալույս» չի լինի. ինչու են հայերը հիշում ուրիշների ցեղասպանությունները
«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են Ցեղասպանության արխիվային փաստաթղթեր փոխանակել
«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը
թեգերը:
Ալեքսանդրա Տոլստոյա, Գեորգիևյան խաչ, Հայոց պատմություն, Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ