18:25 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցների բողոքի ակցիան

ԿԱԻ նախկին աշխատակիցների համար վիճակը անորոշ է, իսկ նախարարության համար՝ հակառակը

© Sputnik / Armen Hakobyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
178510

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը շուրջ կես ժամ զրուցեց ԿԱԻ նախկին աշխատակիցների հետ` բացատրելով, թե ինչ մոտեցումներ են որդեգրել կառավարությունը և նախարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Արդեն իսկ լուծարված Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցներ այսօր առավոտյան կրկին եկել էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ է, ի վերջո, լինելու իրենց մասնագիտական հետագա ճակատագիրը:

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը շուրջ կես ժամ զրուցեց ԿԱԻ նախկին աշխատակիցների հետ` բացատրելով, թե ուսուցիչների վերապատրաստման ու մեթոդական ապահովման վերաբերյալ ինչ մոտեցումներ են որդեգրել կառավարությունը և նախարարությունը:

Замминистра ОНКС Аревик Анипиосян встретилась с бывшими сотрудниками распущенного Национального института образования (18 октября 2019). Еревaн
© Sputnik / Armen Hakobyan
Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցների բողոքի ակցիան

ԿԱԻ նախկին աշխատակիցները փոխնախարարի հետ զրույցից հետո նշեցին, որ այս հանդիպմամբ էլ անորոշությունները չփարատվեցին: Մինչդեռ, նախարարության համար ամեն ինչ կարծես որոշակի է: Համենայնդեպս, արձագանքելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, Արևիկ Անափիոսյանը, հստակեցրեց, որ նոր կառույցը, որը լինելու է հիմնադրամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխարեն չի ստեղծվում: Նրա խոսքով՝ կա գործող հիմնադրամ, որի հենքի վրա ձևավորվում է նորը: «Փոխվում են գործող հիմնադրամի նպատակը, գործառույթները և, համապատասխանաբար՝ մանդատը: Արդեն կառավարությունում ունենք  համաձայնություն կանոնադրության, գործառույթների հետ կապված, և հոկտեմբերի 21-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է իրականացվելու»,-նշեց Արևիկ Անափիոսյանը:

Замминистра ОНКС Аревик Анипиосян встретилась с бывшими сотрудниками распущенного Национального института образования (18 октября 2019). Еревaн
© Sputnik / Armen Hakobyan
Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցների բողոքի ակցիան

Նա հստակեցրեց, որ գործողը «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն է, որի հենքի վրա ձևավորվող նոր հիմնադրամի անվանման վերաբերյալ կա առաջարկություն. այն կոչել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»: Ահա այդ հիմնադրամի գործունեության հետ կապված կազմակերպչական հարցերին էլ պատասխան ու ընթացք կտրվի հոկտեմբերի 21-ին նախատեսված հոգաբարձուների խորհրդի նիստում:

Հարցին, թե ԿԱԻ նախկին աշխատակիցները կարո՞ղ են հավակնել այդ կազմավորվելիք հիմնադրամում կամ համապատասխան կառույցում աշխատելուն` փոխնախարարը պատասխանեց. «Աշխարհում ապրող, գործունեություն ծավալող յուրաքանչյուրը, որը կբավարարի պահանջներին, կարող է հավակնել այդ հիմնադրամում աշխատելու համար»:

ԿԱԻ նախկին աշխատակից Նունե Ամիրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց անորոշությունը չփարատվեց, քանի որ, ըստ էության դեռ ձևավորված չէ կոնկրետ կառույց, որին կարող են դիմել: ԿԱԻ մեկ այլ նախկին աշխատակից էլ, չհամաձայնեց զրույցի ընթացքում փոխնախարարի տված այն գնահատականին, թե ԿԱԻ-ին իր գործառույթը չէր կատարում, պարզ ասած՝ անարդյունավետ էր աշխատում կամ լավ չէր աշխատում: Նախկին աշխատակիցն ընդգծեց, որ դրանք մասնավոր և սուբյեկտիվ գնահատականներ են, ստերեոտիպային ընկալման արգասիք, քանզի չկա որևէ հիմնավոր հետազոտություն, թե որքանով արդյունավետ կամ անարդյունավետ է աշխատել Կրթության ազգային ինստիտուտը:

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է բարձրացնել կրթաթոշակները

Ամեն դեպքում, տարակուսանք է հարուցում այն մոտեցումը, երբ դեռ նոր կառույցը չձևավորած, շատ ավելի վաղ լուծարվում է եղածը, որի գործառույթներն, ըստ էության, այդ ժամանակահատվածում (հնի լուծարման ու նորի ձևավորման միջակայքում) ոչ մի մարմին չի իրականացնում:

Ըստ թեմայի

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել
թեգերը:
Բողոքի ակցիա, բողոք, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Հայաստան

Գլխավոր թեմաներ