18:01 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
ՀՀ ԱԻՆ

Գրանցվել է 485 դեպք, որից 318-ը՝ արտակարգ. ԱԻՆ–ն ամփոփել է շաբաթը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1941)
18 0 0

ՀՀ ԱԻՆ տվյալներով` շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 4 դեպք, որից տուժել է 26 քաղաքացի:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցված դեպքերի հետևանքով զոհվել է 7 մարդ։

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 14-20-ը գրանցված դեպքերն ու դրանց հետևանքները։ Ըստ այդմ` գրանցվել է 485 դեպք, որից  318-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 233 հրդեհի ահազանգ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 7-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 26 քաղաքացի:

Սարսափելի վթար Շիրակում․ մեքենան գլորվել է ձորը, զոհեր կան

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1941)

Ըստ թեմայի

Թունավորում շմոլ գազից. Լիճքի 5 բնակչի հիվանդանոց են տեղափոխել
Գյումրիում հարսանիքի հյուրերի մոտ մասսայական թունավորում է եղել
Սննդային թունավորում Արտաշատի դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց
թեգերը:
Վիրավոր, Մահ, թունավորում, ավտովթար, Դժբախտ պատահար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ