12:52 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. 2019 թվականի երկրորդ եռամսյակից Հայաստանում գործազրկության էական նվազում է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով»,- գրել է նա:

Վարչապետը նշել է, որ ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով։

Գործազուրկները նվազել են, հարկ վճարողներն ավելացել. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:

Ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը շուկայում. ՀՀ 4 մարզում երիտասարդներին կվերապատրաստեն

Ըստ ՊԵԿ–ից Sputnik Արմենիային տրամադրած տեղեկատվության, 2018թ.–ի ապրիլին եկամտահարկ վճարող աշխատողների թիվը Հայաստանում եղել է 497 519 մարդ, 2018թ.–ի դեկտեմբերին նրանց թիվն ավելացել է շուրջ 40 000–ով` հասնելով 538 419–ի։ Իսկ 2019թ.–ի առաջին եռամսյակում եկամտահարկ վճարող աշխատողների թիվը դարձյալ նվազել է։ Այս տարվա մարտին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա 534 588 եկամտահարկ վճարող աշխատող։

 

Ըստ թեմայի

Հայաստան է եկել 15 000 հնդիկ. որքա՞ն գումարով են աշխատում նրանք. «Ժողովուրդ»
Աշխատիր Հայաստան. Կառավարությունը որոշել է կրճատել գործազրկությունը
Գալոյան. «ՀՀ տնտեսությունը զարգանում է իներցիայով»
Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն
թեգերը:
Գործազրկություն, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ