03:03 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ Յուրա Իվանյանը նոր պաշտոնի չի անցել` նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ նա Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն կամ կապ նույնիսկ չի էլ ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Ծառայողական քննության արդյունքներն արդեն հայտնի են, և Իվանյանը որևէ կապ չի ունեցել Ամուլսարի առնչությամբ։ Ինչ վերաբերում է Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, ապա խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ` ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ և նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Ինքը մնացել է նույն պաշտոնում»,–ասաց նա։

Նկատառմանը, թե հայտարարվել էր, որ Իվանյանը և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ազգակցական կապ ունեն` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պատասխանեց` Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի: Իվանյանի և բնապահպանության նախկին նախարարի ազգակցական կապի աստիճանը, ըստ ՔԿ Նախագահի, սահմանափակումների մեջ չէ, ուստի` իրավական առումով որևէ խնդիր չկա:

Յուրա Իվանյանն ու Սամվել Ավետիսյանն ազատման դիմո՞ւմ են գրել

Հարցին, թե ինչն է պատճառը, որ Ամուլսարի հարցով հարուցված քրեական գործը հանգուցալուծում չի ստանում, Գրիգորյանը պատասխանեց` հանգուցալուծման խնդիր չկա, քանի որ քրեական գործը դինամիկ պրոցես է` այսօր կարող են ստանալ այնպիսի տվյալ, որ երեկ չեն ունեցել:

Ամուլսարի քրգործով նոր տվյալներ են ի հայտ եկել. Արսեն Այվազյան

Հիշեցնենք, որ Իվանյանից հետո Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար էր նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա վերջերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ամուլսարի քրեական գործի հետ կապված նոր տվյալներ են ի հայտ եկել, նոր մարդիկ են հարցաքննվել։

Ըստ թեմայի

Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. պատասխանում է Հայկ Գրիգորյանը
«Քանի կանք, ոչ մի հանք». բողոքի երթ Երևանում. տեսանյութ
«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ չէ, որ աղտոտում է բնությունը. նախարար
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Հայկ Գրիգորյան, Ամուլսար, Յուրա Իվանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ