00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից

© Sputnik / Aram NersesyanКим Кардашьян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван
Ким Кардашьян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հեռուստաաստղն ինքնուրույն կարողացել է դառնալ ճանաչված ու պահանջված: Վերջին տարիներին նա վերադառնում է իր հայկական արմատներին:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան հայտնի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր տոնում է իր 39-ամյակը:  Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, այդ կապակցությամբ նա հավաքույթ է կազմակերպել անցած շաբաթ օրը:

Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում

Խնջույքը տեղի է ունեցել Քիմի մոր՝ Քրիս Ջենների տանը: Ողջ տունը զարդարված է եղել յուրահատուկ ոճով: Սեղանի վրա գրված է եղել. «Շնորհավոր Քիմի օրը»: Մայրը չի մասնակցել երեկույթին, քանի որ հրավիրված է եղել ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանիքին:

Ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ

Քիմը ծնվել է 1980թ. հոկտեմբերի 21-ին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Նա հայկական, շոտլանդական և հոլանդական արմատներ ունի: Հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, եղել է հայտնի իրավաբան, իսկ մայրը պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, որն այժմ Քիմի մենեջերն է։

© AFP 2024 / ANGELA WEISSՔիմ Քարդաշյանն ամուսնու` Քայնե Ուեսթի հետ. Նյու Յորք
Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քայնե Ուեսթի հետ. Նյու Յորք

Քիմը հայտնի դարձավ 2007թ.-ին, երբ  մերկ լուսանկարվեց  «Playboy» ամսագրի համար, իսկ ամսագրի հրապարակվելուց ամիսներ անց «Bongo Jeans» ընկերությունը մոդելին առաջարկեց իրենց ընկերության պաշտոնական դեմքը դառնալ:

2007թ. «E!» հեռուստաալիքով կայացել է «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստատեսային շոուի պրեմիերան։ Այս հեռուստահաղորդումով ներկայացվում էր Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի կյանքը։

Քլոե Քարդաշյանը Հայաստան չի ժամանել, սակայն քույրերից «վրեժ է լուծել» զուտ հայկական ձևով

Քիմը եղել է նաև «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկը: Նկարահանվել է «Disaster Movie» (2008թ.),  «Deep in the Valley» (2009թ.), «Temptation: Confessions of a Marriage Counselor» (2013թ.) և այլ ֆիլմերում: 2010թ. եղել է ամերիկյան ամենաթանկ վարձատրվող հեռուստաաստղը (6 միլիոն ԱՄՆ դոլար) և դարձել  «The Spin Crowd»  շոուի պրոդյուսերը:

Քիմի երեք ամուսնությունները

© AP Photo / Desmond BoylanՔիմ Քարդաշյանն ամուսնու` Քայնե Ուեսթի հետ
Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քայնե Ուեսթի հետ

Քիմ Քարդաշյանը 19 տարեկանում ամուսնացել  է երաժշտական պրոդյուսեր Դեյմոնա Թոմասի հետ, սակայն ամուսնությունը 4 տարի է տևել: 2011թ–ին Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆիրսի հետ, սակայն կրկին բաժանվել է, որից հետո 2014թ–ին նա Փարիզում ամուսնացել է ամերիկյան հայտնի ռեփեր Քայնե Ուեսթի հետ: Զույգն այժմ 4 զավակ ունի՝ Նորթը, Փսալմը, Սեյնթն ու Չիկագոն:

© Sputnik / Asatur YesayantsՔիմ Քարդաշյանը Գառնիում
Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը Գառնիում

Կայացած  և հաջողակ

Այժմ Քիմ Քարդաշյանը հաջողակ բիզնես լեդի է: Վերջերս նա գործարկեց Skims ներքնազգեստի ապրանքանիշը։ Նա նպատակ ունի որակյալ ներքնազգեստը հասանելի դարձնել սոցիալական բոլոր շերտերի համար։ Skims–ում չկան գերթանկարժեք ներքնազգեստներ։ Առաջին երկու շաբաթներին ապրանքանիշի վաճառքի ցուցանիշն ապշեցուցիչ էր. Քիմն արդեն հարստացել է երկու միլիոն դոլարով։ Մի պահ անգամ օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել էր, որովհետև կայքը չէր դիմացել այցելությունների ծանրաբեռնվածությանը։

Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
«Իսկ ո՞ւր է Չիչին». Քիմ Քարդաշյանը մկրտության ժամանակ ցույց է տվել Փսալմին. լուսանկարներ

2018 թվականին Forbes ամսագիրը հեռուստատեսային աստղի կարողությունը գնահատեց 45.5 մլն դոլար, որով նա զբաղեցնում է 47-րդ տեղն ամենից շատ վաստակող հայտնի անձնաց ցանկում:

Քիմ Քարդաշյանը վերադառնում է իր արմատներին

Քարդաշյանն առաջին անգամ Հայաստան ժամանեց 2015 թվականին ամուսնու՝  ռեփ երաժշտության աստղ Քայնե Ուեսթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ: Քիմն իր հետ բերել էր ավագ դստերը՝ Նորթին: Աստղային ընտանիքը Հայաստանում մնաց 8 օր: Քարդաշյանի հայաստանյան այցը լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլով: Եվրոպական և ամերիկյան թերթերի համար դա Հայոց ցեղասպանության թեման արծարծելու առիթ էր. միջազգային մամուլը միաբերան պնդում էր, որ Քարդաշյանի այցը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

© Sputnik / Asatur YesayantsՔիմ Քարդաշյանը Ծիծեռնակաբերդում
Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը Ծիծեռնակաբերդում

Ինքը՝ Քարդաշյանը, երբեք չի թաքցնում, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել։ Նա վստահ է, որ հայրը կհպարտանար իր այդ որոշման համար:

Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում

Քիմը երկրորդ անգամ Հայաստան ժամանեց այս տարի քրոջ` Քորթնի ու երեխաների հետ` մասնակցելու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովին։ Նա իր ելույթում հայտնեց, որ Հայաստանում SKIMS ներքնազգեստի արտադրություն և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծելու մտադրություն ունի:

© Sputnik / Asatur YesayantsWCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովը Հայաստանում
Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից - Sputnik Արմենիա
WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովը Հայաստանում

Քիմը հասցրեց իր երեք զավակներին (բացի ավագ Նորթից, որին մկրտել էին 2015թ.–ին, Երուսաղեմում) մկրտել Էջմիածնում։

Հայաստանում անցկացրած վերջին օրը Քարդաշյանների ընտանիքն այցելելեց Գառնի։ Նրանք հագել էին հայ դիզայներների կարած հագուստները։ Քիմն ու Քորթնին Հայաստանում նկարահանեցին Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։

Լրահոս
0