https://arm.sputniknews.ru/20191022/Davit-Tonoyany-handipel-e-CHJH-pashtpanutyan-naxarari-het-20842541.html
Դավիթ Տոնոյանը չինացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Դավիթ Տոնոյանը չինացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Sputnik Արմենիա
Երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների... 22.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-22T16:43+0400
2019-10-22T16:43+0400
2019-10-22T16:50+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1562/67/15626738_0:0:1542:871_1920x0_80_0_0_08b1905cc3814ce5d2e47d113712cd1c.jpg
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1562/67/15626738_0:0:1542:969_1920x0_80_0_0_ab98a33586d2b4e7021b56f6f026fb62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , դավիթ տոնոյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), չինաստան
հայաստան, հասարակություն , դավիթ տոնոյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), չինաստան
Դավիթ Տոնոյանը չինացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
16:43 22.10.2019 (Թարմացված է: 16:50 22.10.2019)
Երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ« 22 հոկտեմբերի – Sputnik. Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները
Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը:
Ռազմավարական զորավարժությունների արդյունքներն ամփոփվեցին. Փաշինյանը գոհ է
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: