17:17 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (170)
53 0 0

Kickstarter հարթակի նոր նախագծի շնորհիվ սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի կառավարել թղթից պատրաստված ինքնաթիռները։ Այն կյանքի կոչելու համար արդեն ահռելի գումար է հավաքվել։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Նախկին օդաչու Շայ Գոյթեյնը նվիրատվությունների ամերիկյան օնլայն հարթակ Kickstarter–ում իրականացնում է դրամահավաք, որի նպատակն է ստեղծել սմարթֆոնի միջոցով կառավարվող թղթե ինքնաթիռ։ Նախագիծը կրում է PowerUp 4.0 անվանումը։

Դրամահավաքի ավարտին դեռ 10 օր կա, բայց օդաչուին արդեն հաջողվել է հավաքել մոտ 25 անգամ ավելի շատ գումար, քան նախատեսված էր ի սկզբանե։ Գոյթեյնը նախագիծը կյանքի կոչելու համար նախատեսում էր հավաքել 40 հազար դոլար, բայց բարեգործները նրա նախագծի համար արդեն տրամադրել են շուրջ մեկ միլիոն դոլար։

Այ քեզ բան․ տպած միսը, խափանումներով աշխատող «խելացի» համակարգերը և «անօդաչու» «կատաֆալկը»

PowerUp 4.0 լրակազմը ստացել է լրացուցիչ տվիչներ, ինքնակառավարում` ինքնուրույն կայունացմամբ, գիշերային թռիչքի ռեժիմ և հեռաչափ։ Էլեկտրոնային շարժիչի շնորհիվ ինքնաթիռը կարողանում է զարգացնել մինչև 10 մ/վրկ արագություն, իսկ 150 մԱ·ժ մարտկոցն ապահովում է մոտավորապես 10 րոպե թռիչք։

Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով

Ամենաբազային լրակազմը կարժենա 49 դոլար։ Այն իր մեջ ներառում է չորս կաղապար թղթե ինքնաթիռների համար, լիցքավորման micro-USB լար, ամրակցման փայտյաձող, պրոպելլերների պահեստային հավաքածու և ձեռնարկ։ 59 դոլարի դիմաց կառաջարկվի լրացուցիչ սեղանի տակդիր և 10 կաղապար։ 79 դոլարի դիմաց գնորդը կստանա 2 չթրջվող կաղապար, «սարքիր ինքդ» մոդել, անիվներ և ևս մի քանի լրացուցիչ պարագաներ։

PowerUp 4.0–ի մատակարարումը նախատեսվում է սկսել 2020 թվականի ապրիլից։

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)

Ըստ թեմայի

Այ քեզ բան. ի՞նչ կմախք կա Tesla-ի գզրոցում, Huawei-ի նորույթն ու Yandex-ի «թիթիզ» գաղափարը
Այ քեզ բան. աղջիկները «կթիթիզանան», ռոբոտը չի «ծեփվի» պատերին, իսկ արևամեքենան կմտնի շուկա
Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի
Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը
թեգերը:
Այ քեզ բան, Օդաչու, ինքնաթիռ, սմարթֆոն

Գլխավոր թեմաներ