14:39 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Ժորա Մանուկյան

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1273780

Ժորա Մանուկյանը բարձրագույն կրթություն չունի, նա ամեն ինչ արել ու անում է, նույնիսկ ժամանակին արտագնա աշխատանքի է մեկնել։ Բայց հիմա մտածում է միայն Գյումրիում մնալու ու հայրենի քաղաքում իր սեփական բիզնեսը զարգացնելու մասին:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրեցի Ժորա Մանուկյանի նորամուծության մասին հայրենի քաղաքում շատերը դեռ չգիտեն, բայց երիտասարդը համոզված է՝  կգտնվեն մարդիկ, որոնք կհավանեն իր նորույթը և կցանկանան իրենց սովորական պայուսակները փոխարինել փայտե պայուսակով: Պայուսակներն ինչպես կանանց, այնպես էլ ուժեղ սեռի համար են:

Жора Манукян с дочерью Анной в мастерской
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Մանուկյանը` դստեր հետ

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

«Շուկան ուսումնասիրեցի ու մտածեցի անել այնպիսի բան, որ Գյումրիում դեռ չկա: Ավելին`այն մեր հայ արհեստավորների պատրաստածն է: Ցավ եմ ապրում, որ մարդիկ թուրքական ապրանք են նախընտրում: Ուզում եմ թուրքական պայուսակների փոխարեն մեր կանայք հայկականը գնեն»,- պատմում է Ժորան:

Деревянная сумка Жоры Манукяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Մանուկյանի պատրաստած փայտե պայուսակներից

Այսպես, նա նախ սեփական կնոջ համար պատրաստեց փայտա պայուսակ, ապա կնոջ քրոջ, հետո  էլ ՌԴ-ից  հյուր եկած ընկերը հավանեց ու անմիջապես 2 պայուսակ պատվիրեց:  Նորույթի հանդեպ հետաքրքրությունը ստիպեց երիտասարդին մտածել բիզնես հիմնելու մասին:

Мастерская Жоры Манукяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Մանուկյանի արհեստանոցը

Կայսերական նավատորմի նավեր և ոչ միայն. Գյումրիում բացվեց յուրահատուկ ցուցահանդես

«Սկզբում 6 հատ պատրաստեցի ու բաժանեցի խանութներին, բայց ոչ թե վաճառքի, այլ հենց այնպես տվեցի՝ մարդկանց կարծիքը իմանալու համար: Ու երբ տեսա արձագանքը, սկսեցի ընթացք տալ գործին։ Սկզբում հարազատներս ու մտերիմներս էին գնում: Հիմա պատվիրատուներ կան, բայց նրանց թիվը մեծ չէ. միայն տարբերվող մարդիկ են ընտրում այս պայուսակները»:

Деревянные сумки Жоры Манукяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Մանուկյանի պատրաստած պայուսակներից

Կինը՝  Քրիստինեն, վկայում է՝ պայուսակը, չնայած անսովոր տեսքին, շատ հարմար է, թեթև  ու գեղեցիկ:

Деревянная сумка Жоры Манукяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Մանուկյանի պատրաստած պայուսակները օգտագործման համար հարմար են ու գեղեցիկ

Փայտե պայուսակների բիզնեսում Ժորան միայնակ չէ, նա դրանք ստեղծում է գյումրեցի փայտագործ ու կաշվե իրեր պատրաստող արհեստավորների հետ։ Պայուսակների նախագիծը տալիս է նրանց, նրանցից ստանում փայտի ու կաշվի հատվածը և վերջնական տեսքի բերում այն:

Деревянная сумка Жоры Манукяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Մանուկյանի պատրաստած պայուսակներից

Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին

«Փայտն ու կաշին  բնական են, բայց ցանկության դեպքում կարող ենք նաև արհեստականով պատրաստել»,- պատմում է երիտասարդն ու ասում, որ ամենադժվարն այսօր իր բրենդի մասին պատվիրատուին տեղեկացնելն է։ Ձեռագործ փայտե  պայուսակների մասին քչերը գիտեն, և քչերն են «հանդգնում» հրաժարվել ընդունված տարբերակից:

Деревянная сумка Жоры Манукяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Մանուկյանի պատրաստած պայուսակներից

Ժորան ասում  է՝ պայուսակների ստեղծման ընթացքում հաշվի է առնում պատվիրատուների կարծիքը, շուտով նաև ուսապարկ ու երեխաների համար պայուսակներ կպատրաստի: Մանկական պայուսակի առաջին պատվիրատուն էլ արդեն կա. նրա փոքրիկ դուստրն է՝  Աննան:

Ըստ թեմայի

Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր
Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել
Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար
թեգերը:
երեխա, Կին, պայուսակ, բիզնես, Ստարտափ, Գյումրի

Գլխավոր թեմաներ