00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բազմաթիվ հարցեր ունեմ Նաիրի Հունանյանին». Արման Աբովյան

© Sputnik / Asatur YesayantsСекретарь фракции "Процветающая Армения" Арман Абовян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Секретарь фракции Процветающая Армения Арман Абовян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշել է, որ չի ուզում մեկնաբանել անգամ` ճիշտ է, թե սխալ Նաիրի Հունանյանի` վաղաժամկետ ազատման խնդրանքը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  քարտուղար Արման Աբովյանը, որպես մարդ ու որպես քաղաքական գործիչ, բազմաթիվ հարցեր ունի «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին։ Այս մասին այսօր Աբովյանն ասաց ԱԺ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով Հունանյանի` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքին։

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նաիրի Հունանյանի համար կա մի քանի սցենար. նախարար

«Դժվար է խոսել Հոկտեմբերի 27–ի մասին, քանի որ այդ օրը փոխվեց ՀՀ ճանապարհը։ Դա ՀՀ նորագույն պատմության ամենացավալի, ամենասուր ու վատ օրն էր։ Ինչ վերաբերում է դատապարտյալի խնդրանքին, որի նույնիսկ ազգանունը չեմ ուզում ասել, ապա պետք է սպասել։ Չեմ ուզում մեկնաբանել անգամ` ճի՞շտ է, թե՞ սխալ նրա խնդրանքը»,–ասաց նա։

Պատգամավորի խոսքով` այս պարագայում  որքան էլ էմոցիոնալ ընկալում ունենանք, պետք է սպասենք, թե ինչ որոշում կընդունի իշխանությունը։

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ դատապարտվելուց 20 տարի անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Դիմումը քննվելու է 80–օրյա ժամկետում։

Նաիրի Հունանյանը պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Եթե Նաիրի Հունանյանն ասելիք ունի...». Անդրանիկ Քոչարյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի մասին

Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։

Լրահոս
0