12:23 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
415 0 0

Հրդեհի հետևանքով տուժած հրշեջներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նրա մարմնի մակերեսի 40%–ն այրվել է։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած 22-ամյա հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանն Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, այսօր խոշոր հրդեհը մարելու հրշեջ-փրկարարներից մեկը մահացել է, մյուսն էլ` այրվածքներ ստացել։

«Տղան 5-6 ամիս է, ինչ աշխատում էր մեզ մոտ։ Բազումի լեռնաշղթայի անտառները, որտեղ բռնկվել էր հրդեհը, բավական բարդ և դժվարանցանելի տարածք է։ Նրանք հրդեհաշիջման աշխատանքներ են արել, երբ հանկարծ քամի է սկսվել, ու կրակը տղաներին շրջապտույտի մեջ է վերցրել։ Ցավոք, ԱԻՆ–ի երկու աշխատողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–ասաց Զարգարյանը։

Նա նշեց նաև, որ տուժած հրշեջը` 27-ամյա Էդգար Գրիգորյանը, Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն:

Զարգարյանը հայտնեց նաև, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզ պետք է գնար` հենակետեր այցելելու, սակայն ճանապարհից հետ են դարձել Վանաձոր`այցելելու հրշեջների ընտանիքներ։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ուղղաթիռով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված հրշեջը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում

«Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ»,–գրել է նա` նշելով, որ վնասվել են նաև վերին շնչուղիները։

Նիկողոսյանը հայտնել է նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկի նմանվող առարկա են գտել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Ողբերգական դեպք Մեծամորում. աշխատավայրում հայտնաբերել են 25–ամյա երիտասարդի դին
Երևանյան դպրոցներից մեկի մոտ մահացու վրաերթի են ենթարկել հետիոտնին
Պայթյուն Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում. 53-ամյա բնակիչը հոսպիտալացվել է
թեգերը:
Մահ, հրշեջ, Լոռի, Հայաստան

Գլխավոր թեմաներ