00:15 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41220

Տարածված (և ոչ անհիմն) կարծիք կա, որ ժամանակակից աղջիկների գեղեցկության հետևում կանգնած են կոսմետոլոգներն ու վիրաբույժները։ Ի՞նչ տեսք ունեին մեր հայրենակից կանայք և աղջիկները XVIII-XIX դարերում։ Sputnik Արմենիան ներկայացնում է եզակի լուսանկարներ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա.

Տեխնոլոգիաների դարում մենք եզակի հնարավորություն ունենք շտկելու մեր արտաքինի թերություններն ու, ըստ էության, ստանալ այն տեսքը, որը համապատասխանում է գեղեցկության մեր պատկերացումներին։ Հայ աղջիկներն այս հարցում հետ չեն մնում ամբողջ աշխարհից ու հաճույքով օգտվում են ոչ միայն կոսմետոլոգների, այլև հաճախ նաև պլաստիկ վիրաբույժների ծառայություններից, էլ չենք խոսում ձեռքի տակ եղած գեղեցկացնող միջոցների մասին։

«Կարևոր է, որ գեղեցկությունը բնական լինի, առանց պլաստիկ շտկումների». Հայկուհի Մաթևոսյան

Армянские женщины и девушки XVII-XIXвв. Александраполь
© Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
17–19–րդ դարերի կանայք ու աղջիկները. Ալեքսանդրապոլ

Արտաքինը փոխելու հնարավորությունը մեծ առավելություն է, քանի որ ամեն կին չէ, որ բնությունից իսկապես գեղեցիկ դիմագծեր կամ բարեմասնություններ ունի (թեև այս հարցում ամեն ինչ հարաբերական է)։ Սակայն բոլորն էլ ուզում են գեղեցիկ ու գրավիչ տեսք ունենալ։

Армянские женщины и девушки XVII-XIXвв. Александраполь
© Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
17–19–րդ դարերի հայ կանայք. Ալեքսանդրապոլ

Քիթ, ականջ, կուրծք, հիմա էլ`սեռական օրգաններ. պլաստիկ վիրաբուժության նորաձևությունը

Հաճախ գեղեցկության ժամանակակից ստանդարտներին համապատասխանելու ձգտման մեջ կորցնում ենք բնության պարգևած մեր յուրահատկությունը։ Իսկ XX դարից առաջ ապրած կանանց դա չէր սպառնում․․․

Армянские женщины и девушки XVII-XIXвв. Александраполь
© Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
17–19–րդ դարերի հայ աղջիկ. Ալեքսանդրապոլ

Հայկական քիթը կոնյակից հզոր ապրանքանիշ է, կամ պլաստիկ վիրաբույժի խոստովանությունը

Ներկայացնում ենք XVIII-XIX դարերում ապրած կանանց և աղջիկների լուսանկարները։ Այստեղ պատկերված են Երևանում, Ալեքսանդրոպոլում, Թբիլիսիում ու Բաքվում ապրած հայուհիներ։ Գեղեցկության նրանց միակ գործիքը թերևս սանրն էր և, իհարկե, ճաշակն ու ոճի զգացողությունը։

Армянские женщины и девушки XVII-XIXвв. Александраполь
© Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
17–19–րդ դարերի հայ կինը` ամուսնու հետ. Ալեքսանդրապոլ

Ոմանք ներկայանում են մեզ տարազով, ոմանք էլ հագնված են եվրոպական նորաձևությանը համապատասխան։

Армянские женщины и девушки XVII-XIXвв. Александраполь
© Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
17–19–րդ դարերի հայ կանայք. Ալեքսանդրապոլ

Ինչպես է փոխել պլաստիկ վիրահատությունը հայ աստղերին

Ինքներդ դատեք՝ որ դարաշրջանի ներկայացուցիչներն ավելի լավ տեսք ունեն․․․

Армянские женщины и девушки XVII-XIXвв. Александраполь
© Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
17–19–րդ դարերի հայ կին. Ալեքսանդրապոլ

Հ․Գ․ Լուսանկարները տրամադրել են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանն ու «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը։ Դրանց տարածումն  առանց պաշտոնական թույլտվության` արգելվում է։

  • 17–18–րդ դարերի կանայք ու աղջիկներ. Ալեքսանդրապոլ
    17–18–րդ դարերի կանայք ու աղջիկներ. Ալեքսանդրապոլ
    © Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
  • 17–18–րդ դարերի կին` ամուսնու հետ. Թիֆլիս
    17–18–րդ դարերի կին` ամուսնու հետ. Թիֆլիս
    © Photo : Armenian National Ethnographic Museum In Sardarapat
  • 17–18–րդ դարերի կին` ամուսնու հետ. Թիֆլիս
    17–18–րդ դարերի կին` ամուսնու հետ. Թիֆլիս
    © Photo : Armenian National Ethnographic Museum In Sardarapat
  • 17–18–րդ դարերի կին` ամուսնու հետ. Մեղրի
    17–18–րդ դարերի կին` ամուսնու հետ. Մեղրի

1 / 5
© Photo : Gyumri Museum Of National Architecture And Urban Life
17–18–րդ դարերի կանայք ու աղջիկներ. Ալեքսանդրապոլ

Ըստ թեմայի

«Անհավանական գեղեցիկ մարմին». Կանդելակին լողազգեստով լուսանկարներ է հրապարակել
Գեղեցիկ ոտքեր և սիլիկոնից ոչինչ չունեմ. Անդրանիկ Հարությունյանը «բողոքում է»
Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
թեգերը:
գեղեցիկ, գեղեցկության սրահ, Գեղեցկուհի, Կին, հայ

Գլխավոր թեմաներ