17:50 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Ավտոմաքսատուն

Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2184 0 0

2019թ–ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը մինչև տարեվերջ կհասնի 150 000–ի։ ԿԲ նախագահը հույս ունի, որ ներկրողները կհասցնեն ժամանակին վաճառել իրենց ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Վարկերով գնված ու վերավաճառքի նպատակով Հայաստան ներկրված ավտոմեքենաները կվաճառվեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։


«Վաճառքի խոչընդոտ չի լինելու։ Խոչընդոտ է լինելու ավտոմեքենաներ ներկրելու մասով»,– ասաց Ջավադյանը` հույս հայտնելով, որ վարկային խնդիրների առաջ ներկրողները չեն կանգնի։
ԿԲ նախագահը հայտնեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սահմանփակումներն ու դրանց հետևանքով շուկայում առաջարկ–պահանջարկի անհամապատասխանությունն այս պահին ուսումնասիրված չէ։
«Այդ երևույթը դեռ ուսումնասիրման փուլում է, բայց ես գիտեմ, որ այս տարի մինչև տարեվերջ նախատեսված է 150 000–ից ավելի ավտոմեքենա ներկրել»,– ասաց նա։

Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից

Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն Հայաստան է բերվել 114 000 ավտոմեքենա։
Ավտոներկրման շնորհիվ այս տարի բյուջե է վճարվել շուրջ 51 մլրդ դրամ։

Ավտոներկրողներն օրենքի հեղինակներին հրավիրում են ավտոշուկա

2020թ–ից Հայաստանում ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ կանոնակարգը, որը միության անդամ երկրներում արդեն 5 տարի գործում է։ Դրա արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը կբարձրանան։

Ըստ թեմայի

Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից
Ներկրողները փակուղում են հայտնվել. Ճապոնիան փակել է մեքենաների աճուրդները Հայաստանի համար
Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը
Ինչ հավանեն՝ «կթռցնեն». ի՞նչ անակնկալներ են սպասում դրսից մեքենա պատվիրողներին
թեգերը:
վարկ, ավտոներկրող, ավտոներկրողներ, Արթուր Ջավադյան, ավտոմեքենա, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան

Գլխավոր թեմաներ