14:54 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հրայր Թովմասյանի` պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ Քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել։ Պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարար աշխատելու տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

«Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալներ։

ՍԴ–ի նման վերաբերմունքն ԱԺ–ի նկատմամբ անարձագանք չի մնա. Մակունց

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները,  ուստի քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է իսկ 2013 թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[3]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։

2018 թվականի փետրվարի 16-ին առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, իսկ նույն թվականի մարտի 2-ին ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր, 2018 թվականի մարտի 21-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ:

Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. Բադասյան

Ըստ թեմայի

ՍԴ դատավորները հետևում են զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության
Իմ հայրն էլ լիներ, ստուգելու էին. Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանի հոր մասին
Ի՞նչ նպատակ ուներ ԱԱԾ հաղորդագրությունը. մեկնաբանում է Թովմասյանի փաստաբանական թիմը
Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում ունեցվածքի մասին հարցեր են տվել. պաշտպան
թեգերը:
հանցագործություն, ՀՀ քննչական կոմիտե, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ