14:23 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Զինծառայողներն առերեսվել են Վայոց Ձորի մարզպետի հետ ու պնդել, որ նա ներկա է եղել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծին։

ԵՐԵՎԱՆ, 30 Հոկտեմբեր – Sputnik. Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հակասական իրադրություն է ստեղծվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ

Հայտնել էինք, որ Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Վերջինս դեռ կոմայի մեջ է։

«Վայոց Ձորի դեպքի մասին 4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ունենք նաև մարզպետի շենքի դիմաց տեղադրված տեսանկարահանող սարք, ըստ որի՝ 22։30–ին մարզպետը մտնում է շենքի մուտք և 00։30-ին շքամուտքից դուրս գալիս։ Մյուս կողմից, զինծառայողներն առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` իրենք տեսաձայնագրային փորձաքննություն են նշանակել, և ըստ եզրակացության՝ տեսանյութը մոնտաժված չէ։

Քննչական կոմիտեի ղեկավարը հայտնեց նաև, որ միջադեպի առնչությամբ հարուցված քրգործի քննությունը դեռ չի ավարտվել։

Սա ուղղակի հրաշք է. Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետը բացել է աչքերը

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում մարզպետի եղբայրն ու օգնականը կալանավորվել են։ Ի դեպ, դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Վայոց Ձորի մարզպետը որոշել է լքել պաշտոնը․ հեռանալուց առաջ նա պարզաբանում է գրել

Ըստ թեմայի

Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան
Վայոց Ձորում ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է
Առանց զեկուցման ու քննարկման. Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից
թեգերը:
Հայկ Գրիգորյան, ՀՀ քննչական կոմիտե, Տրդատ Սարգսյան, Ծեծկռտուք, Մարզպետ, Վայոց Ձոր

Գլխավոր թեմաներ