00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը

© Sputnik / Aram NersesyanГерой проекта "Ты не один" Эрик Тер-Мкртчян
Герой проекта Ты не один Эрик Тер-Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան նոր` «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։ Նրանք և նրանց ծնողները պատմում են` ինչպես ուժեղ լինել ու լայն ժպտալ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Նանա Մարտիրոսյան. Էրիկ Տեր–Մկրտչյանը յոթ տարեկան է։ Արդեն երկու տարի նա պայքարում է ծանր հիվանդության` T-բջջային լիմֆոմայի դեմ։ Հիվանդությունը կարողացել է հաղթահարել ծնողների, բժիշկների ու իր հորինած երկրորդ «ես»-ի շնորհիվ, որը ոչ միայն բնավորությամբ է իր հիմնական «ես»-ից տարբերվում, այլ նաև անունով։ Էրիկը երազանքներ ունի, բայց գերադասում է չխոսել դրանց մասին։ Վստահ է` երբ բարձրաձայնում ես, երազանքդ չի իրականանում։

© Sputnik / Aram Nersesyan7–ամյա Էրիկ Տեր–Մկրտչյանը
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
7–ամյա Էրիկ Տեր–Մկրտչյանը

Էրիկի մայրը` Հասմիկ Կարապետյանը, խոստովանում է` այս երկու տարում ամենածանր ապրումներն ունեցել է երեխայի հիվանդության մասին լսելիս։ Դժվար էր նաև, երբ ութամսյա բուժումից հետո հիվանդությունը կրկնվեց։

© Sputnik / Aram Nersesyan Էրիկ Տեր–Մկրտչյանը մոր` Հասմիկ Կարապետյանի հետ
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էրիկ Տեր–Մկրտչյանը մոր` Հասմիկ Կարապետյանի հետ

«Չգիտեի` ինչ է T-լիմֆոման։ Երբ իմացա, որ քաղցկեղ է, ամեն ինչ փուլ եկավ գլխիս։ Ուզում էի` սիրտը լիներ կամ երիկամը, որ կարողանայի իմը տալ ու փրկել երեխայիս։ Էրիկս միանգամից մեծացավ»,- ասում է մայրը։

Խնդրեց չլացել, շարունակել ապրել հանուն հայրիկի ու քրոջ. երբ մանկական քաղցկեղը դատավճիռ է

Հասմիկի խոսքերը հաստատվում են մեր զրույցի առաջին իսկ վայրկյաններին. Էրիկը հեքիաթներ ու մուլտֆիլմեր չի սիրում, փոխարենն ուզում է ռենջեր լինել ու պաշտպանել աշխարհը չարությունից։ Նա վստահ է` չար մարդիկ քիչ են, բայց նույնիսկ նրանց է պետք պաշտպանել վատ երևույթներից ու կենդանիներից։ Ի դեպ, կենդանիների հանդեպ նույնպես անտարբեր է. եթե պահեր, ապա միայն առյուծ կամ արծիվ, որովհետև արքաներ են ու ուժեղ են։

© Sputnik / Aram Nersesyan7–ամյա Էրիկ Տեր–Մկրտչյանը
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
7–ամյա Էրիկ Տեր–Մկրտչյանը

Էրիկն ինքն էլ ուզում է ուժեղ լինել ու արդեն մտածել է` ինչ է դառնալու։

«Մենակ սպորտսմեն եմ ուզում դառնալ։ Ինչ սպորտ ուզում է՝ լինի, կարևորը` սպորտ լինի։ Մարտ առանց կանոնների եմ սիրում, բայց դեռ չեմ կարող դրանով զբաղվել։ Հենց առողջանամ, կգնամ Սարգիս Վարդանյանի մոտ ու կսովորեմ նրանից»,-ասում է 7–ամյա տղան։

Բուժման սկզբում նրան ոգեշնչել են բժիշկները, որոնց, ի դեպ, շատ է սիրում ու աչքերի փայլով է խոսում իրեն բուժողների մասին։ Ամեն անգամ Լիլիթ Ռադիկովնային ծաղիկներ է բերում ու ամուր–ամուր գրկում։ Ասում է` այդ պահերին զգում է` ինչպես է բարությունը լցվում ներսն ու իրեն ավելի ուժեղ դարձնում։

© Sputnik / Aram Nersesyan Էրիկ Տեր–Մկրտչյանը բժշկուհու` Լիլիթ Ռադիկովնայի հետ
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էրիկ Տեր–Մկրտչյանը բժշկուհու` Լիլիթ Ռադիկովնայի հետ

«Սկզբում ցավոտ էր, երբ կատետր էին տեղադրում կամ տևագրաստիմ սրսկում (նա գիտի իր բոլոր դեղերը), բայց ես չէի լացում, իսկ հիմա արդեն սովորել եմ: Սիրով եմ գալիս բժիշկներիս մոտ. գիտեմ, որ դա ինձ պետք է»,–պատմում է Էրիկը։

Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва - Sputnik Արմենիա
ՀՀ–ում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք. կարևոր համաձայնագիր է կնքվել

Հիվանդանոցում նա արդեն հասցրել է նաև ընկերներ ձեռք բերել։ Արմենի ու Դավթի հետ հիվանդանոցից դուրս էլ են հանդիպում, բայց միևնույնն է` լավագույն ընկերը եղբայրն է, իսկ հարազատ հոգին` իր հորինած երկրորդ «ես»-ը` Նարեկը։

Աննա Հակոբյանն այցելել է Ուռուցքաբանականում բուժում ստացող մանուկներին

Հիվանդության հայտնաբերումից ամիսներ առաջ Էրիկն արթնացել է ու պահանջել, որ իրեն Նարեկ կոչեն։ Ծնողները չեն հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ բուժման ընթացքում փոքրիկը սկսել է պահանջել, որ իր համար Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» կարդան։

© Sputnik / Aram Nersesyan Էրիկ Տեր–Մկրտչյանը
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էրիկ Տեր–Մկրտչյանը

«Նարեկը խելոք է, ինքը լսում է բժիշկներին ու ծնողներին։ Էրիկն ավելի չարաճճի է, իսկ այ Արիստակեսը (կնքանուն) ամենաչարաճճին է։ Բայց իրենք բոլորն էլ բարի են ու երեքով ավելի ուժեղ են, քան մենակ–մենակ»,- աչքերն արագ–արագ պրպտացնելով պնդում է տղան։

© Sputnik / Aram Nersesyan Էրիկ Տեր–Մկրտչյանը
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էրիկ Տեր–Մկրտչյանը

Ի դեպ, Էրիկն ասում է, որ իր երեք «ես»-երն էլ մաթեմատիկա են սիրում ու այն սովորել են փող հաշվելով։ Նա չի որոշել՝ ինչքան փող է ուզում ունենալ, բայց որ ունենա, հաստատ ուրիշներին էլ կտա։ Չի հասկանում` ինչու մարդիկ ավելի կամեցող չեն, բայց պատրաստ է բոլորին բաժին հանել իր ժպիտից ու մատիտներից, բացի նարնջագույնից. իր սիրած գույնն է։ Բոլոր նրանց, ովքեր դեռ չեն ավարտել բուժումը, Էրիկն ընդամենը մի բան ունի ասելու` թող շուտ առողջանան։

© Sputnik / Aram Nersesyan Էրիկ Տեր–Մկրտչյանը` հայրիկի հետ
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը - Sputnik Արմենիա
Էրիկ Տեր–Մկրտչյանը` հայրիկի հետ

Նշենք, որ Sputnik Արմենիայի «Դու մենակ չես» նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Հիմնադրամն աջակցում է երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է իր երկրորդ «ես»-ը, անվանել Նարեկ ու նրա օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
Լրահոս
0