06:28 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղի տարածքով անցնող 1020մմ տրամագծով խողովակաշարը վնասվել է։ Թափոնաջրերը, լցվելով նշված տարածքով հոսող վտակը, թափվել են Ողջի գետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ այսօր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

«Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան աշխատակիցների կողմից արտադրված թափոնների տեղափոխման կանոնները խախտելու հետևանքով Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղի տարածքով անցնող՝ նշված ընկերության թիվ 2-րդ դյուկերի տարածքում վնասվել է 1020մմ տրամագծով 31-րդ խողովակաշարը: Դրա հետևանքով խողովակաշարով անցնող թափոնաջրերը, լցվելով նշված տարածքով հոսող վտակը, թափվել են Ողջի գետ՝ անզգուշությամբ աղտոտելով շրջակա միջավայրը:

Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությանը: Նախաքննության շրջանակներում կպարզվեն ինչպես դեպքի լիարժեք հանգամանքներն ու պատճառները, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի ամբողջական և վերջնական չափերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում. այս մասին հայտնել էր «Հայկական բնապահպանական ճակատը»։

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան

Ըստ թեմայի

Ամուլսարի քրգործով նոր տվյալներ են ի հայտ եկել. Արսեն Այվազյան
Քիչ մնաց. շուտով կիմանանք` ովքեր են հայաստանյան հանքերի իրական տերերը
Ամուլսարի գործում նոր փաստաթուղթ է ի հայտ եկել. ՔԿ նախագահ
թեգերը:
ՀՀ դատախազություն, թափոն, Գետ

Գլխավոր թեմաներ