12:15 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Սպորտին և երիտասարդության հարցերին 2020թ.–ին կհատկացվի 4 մլրդ դրամ. 2019թ.-ի համեմատ ֆինանսավորման մեջ գրեթե փոփոխություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Կրթության ոլորտի բյուջեն ավելացել է, փոխարենը գրեթե նույնն է մնացել գիտության և մշակույթի ոլորտներին հատկացվող գումարները։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020թ.–ին կհատկացվի մոտ 179 մլրդ 500 մլն դրամ։ Այդքան գումար է հատկացվում` հաշվի առնելով կառավարության կառուցվածքի բարեփոխումը և գերատեսչության լիազորությունների ընդլայնումը»,–ասաց նա։

Նրա խոսքով` կրթության ոլորտին հատկացվելու է՝ 145 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, ինչը 20 մլրդ-ով ավելի է, քան 2019-ին հատկացված գումարը։ Գիտությանը հատկացվող գումարն էլ, ըստ նախարարի, կկազմի 12.6 մլրդ, որը 2018թ.–ի համեմատ չի փոխվել։

Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, ապա 2020թ.–ին կհատկացվի 15,2 մլրդ դրամ, ինչը մի փոքր քիչ է, քան 2019թ.-ին։

«Սպորտին և երիտասարդության հարցերին 2020թ.–ին կհատկացվի 4 մլրդ դրամ։ Եթե համեմատենք 2019թ.-ի հետ, ֆինանսավորման մեջ գրեթե փոփոխություն չկա»,- ասաց նախարարը։

Ովքե՞ր են սովորում Երևանի հատուկ դպրոցներում. 60 տոկոսը հատուկ պայմանների կարիք չունեն

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան ավելի վաղ ավելի տեսանելի` ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացրել էր, թե որ ոլորտին որքան գումար է հատկացվելու 2020թ.–ին։

Ըստ թեմայի

Զարգացում ապահովող բյուջե. կառավարությունը որոշել է փող փնտրել ոչ թե դրսում, այլ ներսում
Ինչպիսին է 2020թ.–ի բյուջեն ըստ վարչապետի
Ինչպես է 2020 թ-ի բյուջեն բաշխվելու ըստ ոլորտների
թեգերը:
Ուսուցիչ, բյուջե, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), դպրոց

Գլխավոր թեմաներ