07:04 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37310

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է։ Երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տուժածի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը գրել է, որ համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս:

Հիշեցնենք`հոկտեմբերի 14–ին մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Սանասարյանը, տեղեկանալով, որ երեխան տեղափոխվել է բուժկենտրոն, գնացել է և տեղում պայմանավորվել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

Թորոսյանը Սանասարյանին խորհուրդ է տալիս ապագան պլանավորելիս դասեր քաղել կատարվածից

Սանասարյանը իր էջում գրել էր, որ իր վրա «շառ են անում». մի երեխա քարի վրայից ցատկել, դիպել է մեքենային ու ընկել, ինչից հետո ինքն այդ երեխայի ու մոր հետ գնացել է բժշկական կենտրոն։ Այնտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։ Հետո կինը նորից է զանգահարել ու ասել, որ լրացուցիչ բուժզննման կարիք կա, իսկ տեղում 300.000 դրամ փող պահանջել` սպառնալով, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ երեխային Սանասարյանը վրաերթի է ենթարկել։

Հիշեցնենք նաև, որ պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Սանասարյանի պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Ըստ թեմայի

«Հասարակական սեկտորը, որ մեկ տարի լուռ էր, Սանասարյանի գործի վրա հայտնվեց». Հակոբյան
Դավիթ Սանասարյանի դեմ Արսեն Թորոսյանն է ցուցմունք տվել. «Ժողովուրդ»
Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել
Ամեն ինչում Վանեցյա՞նն է մեղավոր. Դավիթ Սանասարյանը` «շինծու» մեղադրանքով գործի մասին
թեգերը:
Երևան, երեխա, Վրաերթ, Տիգրան Աթանեսյան, փաստաբան, Քրեական գործ, Դավիթ Սանասարյան

Գլխավոր թեմաներ