00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում

© Sputnik / Aram NersesyanПоток автомобилей на Араратской таможне
Поток автомобилей на Араратской таможне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ մաքսային նորմերն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստան ներկրվող օգտագործված ավտոմեքենաների գինը զգալի կբարձրանա։ Եվ հիմա մաքսային տերմինալներով հսկայական քանակությամբ ավտոմեքենաներ են անցնում, որոնք «պահեստավորում» են ավտոդիլերները։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հայաստանում ավտոմոբիլային բումը շուտով կմոտենա ավարտին։ Բայց ավարտը որքան մոտենում է, այնքան անկառավարելի է դառնում վերավաճառելու նպատակով Հայաստան բերվող օգտագործված ավտոմեքենաների հոսքը։ Դիլերները մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են գնում ԵԱՏՄ մաքսային նորմերն ուժի մեջ մտնելուց առաջ, որովհետև Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը մի քանի անգամ բարձրանալու է։

Ներկրողներն ուզում են օգտվել հնարավորությունից և գումար վաստակել` բարձրացնելով ներկրվող ավտոմեքենաների գները։ Արդյունքում Հայաստան են բերվում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ, որոնց մի մասը` ջարդուփշուր վիճակում։ Որոշ մեքենաներն ավտոպահեստամաս կդառնան, մնացածն էլ կնորոգեն տեղի «կուլիբինները» (Իվան Կուլիբին` ռուս ինքնուս մեխանիկ–գյուտարար` խմբ.), հետո գրեթե նոր ավտոմեքենան պատրաստ կլինի վաճառքի։

© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում - Sputnik Արմենիա
Արարատյան մաքսատուն

Մաքսատան տվյալներով` այս տարվա հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել մոտ 130 հազար օգտագործված ավտոմեքենա։ Հայաստանի պես փոքր երկրի համար սա ահռելի թիվ է։ Թեև այդ մեքենաների մի մասն արտահանվում է. դրանք գնում են հիմնականում Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիները։ Այդ երկրների համեմատ Հայաստանում ավտոմեքենաներն ավելի էժան են` դեռ գործող նախկին սակագների շնորհիվ։ Բացի դրանից, դրանց վազքը համեմատաբար քիչ է, քան ԵԱՏՄ նշված երկրներում նույնանման մոդելներինը։

Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք

Sputnik Արմենիան այցելել է Երևանի հարավում գտնվող Արարատյան մաքսատուն, որը ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման կետերից մեկն է։ Ամեն ժամ այստեղ են ժամանում տասնյակ ավտոմեքենաներ, իսկ մաքսատան աշխատակիցներն աշխատում են գերլարված պայմաններում։ Մեքենաների տերերը ստիպված են ժամերով հերթ կանգնել պատուհանների մոտ, թեև հանուն արդարության պետք է նշել, որ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի կրճատեն սպասելու ժամանակը։ Մաքսատունն աշխատում է նույնիսկ հանգստյան օրերին, բայց հերթերը, միևնույն է, չեն վերջանում, որովհետև ներկրվող մեքենաների հոսքը չի դադարում։

© Sputnik / Ashot Safaryan, Aram NersesyanԵրևանի Արարատյան ավտոմաքսատանը մեքենաների անշլագ է
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում - Sputnik Արմենիա
Երևանի Արարատյան ավտոմաքսատանը մեքենաների անշլագ է

Մաքսակետի պետ, փոխգնդապետ Գեղամ Սարմազյանի խոսքով` ավտոմեքենաների հոսքը հաղթահարելու հարցում օգնում է առաջին հերթին աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը։ Բացի դրանից, մաքսատան աշխատակիցների թիվը երկու անգամ ավելացվել է. 5 մարդ աշխատանքի են ընդունվել մարտին, ևս չորսը` օգոստոսին։ Աշխատակիցների ընդհանուր թիվը հիմա հասել է 39–ի։ Ընդհանուր առմամբ նրանք հասցնում են կատարել աշխատանքը` մեքենաների ընդունում, մաքսազերծում, գրանցում։

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Սարմազյան
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում - Sputnik Արմենիա
Գեղամ Սարմազյան

Մեր այցելության օրը կեսօրի դրությամբ արդեն 131 ավտոմեքենա էին մաքսազերծել։ Արարատյան մաքսատանն ամեն օր միջինը 400-450 ավտոմեքենա են մաքսազերծում` ներկրված ֆիզիկական անձանց կողմից, և 50-100 ավտոմեքենա` ներկրված իրավաբանական անձանց կողմից։

«Ներկրվող ավտոմեքենաների մի մասը մաքսազերծվում է Գյումրիում, ինչը զգալիորեն նվազեցնում է Արարատյան մաքսատան ծանրաբեռնվածությունը։ Իրավաբանական անձանցից շատերն այնտեղ են սպասարկվում», – ասաց մաքսատան պետը։

Արարատյան ավտոմաքսատունը տարեսկզբից սպասարկել է մոտ 80 հազար ավտոմեքենա։ Սարմազյանը հավաստիացրեց, որ այստեղ վերացվել են կոռուպցիոն ռիսկերը։ Գրանցման էլեկտրոնային համակարգը զրոյացնում է որոշակի գումարի դիմաց հերթն առաջ գցելու հնարավորությունը։ Աշխատակիցները չեն տեսնում, թե ով է կանգնած հերթում և այցելուին կանչում են ըստ համարի։

© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում - Sputnik Արմենիա
Արարատյան մաքսատուն

Քանի որ Գյումրու մաքսատունը համեմատաբար վերջերս է սկսել աշխատել, որոշ աշխատակիցներ աշխատանքի քիչ փորձ ունեն, և դա փոքր–ինչ դանդաղեցնում է աշխատանքի ընթացքը։ Արդյունքում հսկայական հերթեր են գոյանում։

Արման Հակոբյանը ավտոմեքենա է պատվիրել Ճապոնիայից, և մեքենայի մաքսազերծումն արվել է Գյումրիում։

«Տերմինալի մոտ սարսափելի խցանումներ էին։ Երկու ժամ հերթի մեջ եմ մնացել։ Երևի երկու ժամ էլ իմ հերթին եմ սպասել պատուհանի մոտ, որտեղ պարզում են մաքսազերծման արժեքը», – ասաց Հակոբյանը Sputnik Արմենիային։

© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում - Sputnik Արմենիա
Արարատյան մաքսատուն

Նրան զարմացրել է նաև մաքսատան աշխատակիցների անտեղյակությունը։ Ասում է` մեքենաներին վերաբերող տարրական բաներ չգիտեին։

«Բայց դե տերմինալը վերջերս է բացվել։ Կարծում եմ` ժամանակի ընթացքում նորմալ ռիթմի մեջ կընկնեն», – ասում է Հակոբյանը։

Ներկրողների համար հերթերը նորություն չեն։ Նրանցից մի քանիսի դեպքում մաքսակետը գրեթե հարազատ տուն է դարձել։ Վերավաճառողներից շատերը միանգամից մի քանի տեսակի վարկ են վերցրել, այդ փողերով ջարդված ու շատ օգտագործված ավտոմեքենաներ ներկրել` ցածր գներով վաճառելու նպատակով։ Արթուր Ղարիբյանը նրանցից մեկն է։

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ղարիբյան
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում - Sputnik Արմենիա
Արթուր Ղարիբյան

Պատմում է, որ մոտ 30 հազար դոլար պարտք ունի բանկերին։ Հիմա դիմավորում է հերթական մեքենան, իսկ վաճառքի է դրել վեց ավտոմեքենա։ Հարցին, թե հասցնու՞մ է ժամանակին վաճառել մեքենաները և փակել պարտքերը, պատասխանում է. «Աստված տա, կհասցնենք։ Ուրիշ ելք չկա»։

Արդեն մի քանի տարի է` զբաղվում է ավտոմեքենաների վերավաճառքով և հմտացել է այդ գործում։ Դժվարանում է ասել` ինչով կզբաղվի, երբ մաքսատուրքերի բարձրացման հետևանքով այս գործը կանգնի։

Վարկային «ասեղի» վրա է նստած նաև Տիգրան Հովհաննիսյանը։ Նրա վարկերն ավելի քիչ են` մոտ 4 միլիոն դրամ։ Ասում է, որ ավտոմեքենաների վերավաճառքով զբաղվողների մոտ 90 տոկոսը վարկեր են վերցրել։

«Նրանցից շատերը գրավի տակ են դրել տները, որ մի քիչ գումար աշխատեն։ Հետո էլ Հայաստանում ո՞վ այսօր վարկ չունի», – ասում է Հովհաննիսյանը։

Գործարարի հոտառությունը հուշում է, որ 2020թ–ի հունվարից մեքենաների հոսքը կնվազի, բայց լիովին չի դադարի։ Պարզապես մարդիկ կսկսեն գնել ավելի թարմ ավտոմեքենաներ, քանի որ, ըստ օրենսդրության, որքան քիչ է մեքենայի տարիքը, այնքան էժան է մաքսազերծումը։

«Մի կողմից լավ է, որ ավտոպարկը նորացվում է։ Մյուս կողմից` վատ։ Մարդիկ, որոնք գումար էին վաստակում օգտագործված, էժան ավտոմեքենաների ներկրումով և վաճառքով, կդադարեն զբաղվել դրանով։ Դժվար է ասել, թե ինչ կլինի հետո»,– ասում է Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում - Sputnik Արմենիա
Արարատյան մաքսատուն

Նա կարծում է, որ կառավարությունը պետք է սկզբից հոգ տանի այդ մարդկանց մասին, հետո միայն «նման օրենքներ ընդունի»։ Հովհաննիսյանն ասում է, որ իր հիմնական հաճախորդները Ռուսաստանի և Ղազախստանի բնակիչներն են։

«Վերջին անգամ հայերն ինձնից մեքենա են գնել երևի երեք ամիս առաջ։ Մնացած գնորդները ղազախներն ու ռուսներն են», – անկեղծանում է Հովհաննիսյանը։

Ղազախստանցիների կարելի է նկատել նաև մաքսատանը։ Արդեն այստեղ նրանք ընտրում են իրենց դուր եկած ավտոմեքենան, ուշադիր զննում այն, նկարում կամ էլ տեսակապով ցույց տալիս ինչ–որ մեկին։ Ոչ պաշտոնական տվյալներով` անցած տարի Հայաստանից Ղազախստան է արտահանվել մոտ 3 հազար ավտոմեքենա։

© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Արարատյան մաքսատուն - Sputnik Արմենիա
1/4
Արարատյան մաքսատուն
© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Արարատյան մաքսատուն - Sputnik Արմենիա
2/4
Արարատյան մաքսատուն
© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Արարատյան մաքսատուն - Sputnik Արմենիա
3/4
Արարատյան մաքսատուն
© Sputnik / Aram NersesyanԱրարատյան մաքսատուն
Արարատյան մաքսատուն - Sputnik Արմենիա
4/4
Արարատյան մաքսատուն
1/4
Արարատյան մաքսատուն
2/4
Արարատյան մաքսատուն
3/4
Արարատյան մաքսատուն
4/4
Արարատյան մաքսատուն

Տարեվերջին երկու ամիս է մնացել։ Նոր մեքենաներ այլևս չեն պատվիրում, որովհետև դիլերները չեն հասցնի տեղավորվել ժամկետի մեջ և մաքսազերծել գործող սակագներով։ Հիմա գլխավորը մեկն է` հասցնել ստանալ հին պատվերը։

Հենց այդ նպատակով էլ Հայաստանի կառավարությունն ընդառաջ է գնացել քաղաքացիներին և հավելյալ մեկ ամիս տվել. ներկրողները 2020թ–ի հունվարի ընթացքում կարող են մաքսազերծել մեքենաները նախկին սակագներով։ Դժվար չէ գուշակել, թե մաքսակետերն ինչպիսի ահռելի «երկաթակույտի» կվերածվեն տարեվերջին։

Լրահոս
0