15:46 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Հիվանդի զննություն. արխիվային լուսանկար

Հայաստանում քաղցկեղի սքրինինգային նոր ծրագիր կիրականացնեն. Թորոսյանը մանրամասներ է հայտնել

© Sputnik / Виталий Аньков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
101 0 0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ հետազոտություններն իրականացվելու են հանրապետության երկու կլինիկաներում` փորձաշրջանային ռեժիմով:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Առողջապահության նախարարությունը սկսում է քաղցկեղի նոր սքրինինգային ծրագիր (մարդկանց մոտ որոնում է չարորակ նորագոյացություններ): Այս մասին այսօր`  նոյեմբերի 1-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՝ ԱԺ-ում 2020թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Ներկայումս հանրապետությունում արդեն իսկ իրականացվում են կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտություն: Այժմ դրանց կավելանա կոլոռեկտալ քաղցկեղի (ուղիղ աղիքի) սքրինինգը` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց (50-ից 75 տարեկան): Դրա համար կհատկացվի 11,2 միլիոն դրամ:

Վաճառվում է երիկամ. հայաստանցու քրեական բիզնեսը` արտերկրում. տեսանյութ

Ստուգումն իրականացվելու է փորձաշրջանային ռեժիմով` հանրապետության երկու կլինիկայում: Տարեց հիվանդները կախտորոշվեն այդ կլինիկաներում: Ստուգումը կիրականացվի ինչպես հետազոտությունների, այնպես էլ կոլոնոսկոպիայի միջոցով:

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի իշխանությունը հայտարարել էր, որ պետությունը կստանձնի երեխաների մոտ քաղցկեղով ստացիոնար բուժման ծախսերի մի մասը: Երեխաների ուռուցքային հիվանդությունների բուժման համար պետպատվերի ֆինանսավորման համար հատկացվել է 50 միլիոն դրամ (100 հազար դոլար):

Ըստ թեմայի

ՀՀ–ում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք. կարևոր համաձայնագիր է կնքվել
Թորոսյանի նախկին խորհրդականը պահանջում է նրա հրաժարականը, նախարարը՝ կոչ անում շոու չսարքել
Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է
Երբ դուռդ փակում ես, որ մենակ մնաս, միշտ ամենասիրելի մարդու մատներն են դռան տակ մնում
թեգերը:
Արսեն Թորոսյան, քաղցկեղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ