00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շները չէի՞ն կարող երկրորդ անգամ ներս մտնել. սատկած կենդանիների աղմկոտ միջադեպի հետքերով

CC BY-SA 3.0 / 3268zauber / Mufflons im Eifelpark GondorfМуфлоны в Эйфельпарке Гондорф (Рейнланд-Пфальц, Германия)
Муфлоны в Эйфельпарке Гондорф (Рейнланд-Пфальц, Германия) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թե՛ կենգուրուն, թե՛ մուֆլոնը բավական լավ են վազում ու ցատկում, տարածքը նրանց ավելի ծանոթ է։ Ինչպե՞ս կարող էին շները հոշոտել Երևանի կենդանաբանական այգու կենդանիներին։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Թափառող շների ոհմակը Երևանի կենդանաբանական այգում երկրորդ անգամ չէր հայտնվի, քանի որ այգուց հայտնել էին, թե նրանց հետապնդել են և երեքին բռնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կենդանաբանական այգու նախկին կենդանաբույժ Անուշ Ռաֆայելյանը` մեկնաբանելով այսօր առավոտյան այգում մուֆլոնների վրա շների հարձակման լուրը։

Муфлон в парке дикой природы в Бад-Мергентхайм, Германия - Sputnik Արմենիա
Հերթական դեպքը կենդանաբանական այգում. շների ոհմակը հիմա էլ 3 մուֆլոն է կերել

Կենդանաբանական այգու ղեկավարությունը երեկ հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ այսօր նույն շների ոհմակը հարձակվել ու ևս 3 մուֆլոն է կերել։

«Թափառող  շների ոհմակը նորից այգի կմտներ, եթե նրանց որևէ դիմադրություն ցուցաբերած չլինեին։ Իսկ եթե, ինչպես հայտնել էին այգուց, նրանցից երեքին բռնել են, ապա շներն ուղղակի չէին կարող երկրորդ անգամ վտանգին ընդառաջ գնալ»,–ասաց Ռաֆայելյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, կենգուրուները տասնամյակներ շարունակ գիշերը փակված են եղել ձմեռանոցներում. կենգուրուն սթրեսային կենդանի է և աղմուկից, մթությունից, ուժեղ ձայներից (այգու հարևանությամբ ռեստորան կա, որտեղ գրեթե ամեն օր հրավառություն է լինում) միշտ թաքնվում է։ Ռաֆայելյանի խոսքով` մասնագիտական կոպիտ խախտում է գիշերը կենգուրուներին վանդակում չփակելը։

Ըստ նրա` առեղծվածային է նաև, որ, ինչպես հայտարարել էր այգու ղեկավարությունը, միջին չափի շներին հաջողվել է մտնել կենգուրուների տարածք` հաղթահարելով բարձր պարիսպը։ Մասնագետը նշում է` թե՛ կենգուրուն, թե՛ մուֆլոնը բավական լավ են վազում ու ցատկում, տարածքը նրանց ավելի ծանոթ է, ուստի շների հարձակումն ու նրանց հոշոտելը տարօրինակ է։

Բացի այդ, թե՛ մուֆլոնին, թե՛ կենգուրուին սատկացնելը, ըստ Ռաֆայելյանի, հեշտ չէ, մանավանդ, խոսքը ոչ թե մեկի մասին է, որին կարող էին շրջափակել ու հարձակվել վրան, այլ երեքի։ Այսինքն` կենգուրուներին սատկացնելը պետք է որ բավական երկար ժամանակ տևեր` մի քանի ժամ։

Кенгуру в Московском зоопарке - Sputnik Արմենիա
Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են

«Տարօրինակ է նաև այն, թե ինչպես է շներին հաջողվել մտնել մուֆլոնների տարածք. այգուց նշում են, որ շները վերևում գտնվող սարով են մտել ներս։ Սակայն դա բավականին դժվարանցանելի տարածք է ու շները հազիվ թե այդտեղով  այգու տարածք մտնեին»,-ասաց այգու նախկին կենդանաբույժը։

Նրա խոսքով` եթե անգամ  Նորքի գերեզմանատան տարածքով  ներս մտած լինեն, ապա այդ դեպքում էլ մինչև մուֆլոններին հասնելը, շները պետք է գիշատիչների վանդակների մոտով անցնեին, իսկ գիշատիչների հոտից շները վախենում են. դժվար թե նման ռիսկի դիմեին։

 Ի դեպ, Ռաֆայելյանը հայտնեց նաև, որ կենգուրուները Մոլդովայից Հայաստան են բերվել 2018թ–ի ամռանը, իսկ մուֆլոնները` գրանցված են «Հայաստանի Կարմիր գրքում»։

Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկվանից` կենգուրուների վրա հարձակումից հետո, այգում կրկնակի հերթապահություն էր սահմանվել ու վերահսկողությունն ուժեղացվել էր։

«Երեկվա դեպքից հետո ուժեղացրել էինք վերահսկողությունը, սակայն չհաջողվեց հերթական հարձակումը կանխարգելել։ Ինչ վերաբերում է սատկած կենդանիներին, ապա նրանց տեղափոխում են համապատասխան լաբորատորիա` փորձաքննության»,–ասաց մասնագետը։

Тигр Ереванского зоопарка - Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու հետ կապված պայքարը շարունակվում է. Խաչատրյանը խուսափել է հանդիպումից

Նրա հավաստմամբ` բացի սատկած 3 կենգուրուներից ու 3 մուֆլոններից, վնասվածքներ ստացած կենդանիներ չկան։

Ոստիկանության լրատվական բաժնից էլ մեզ հայտնեցին, որ այսօր առավոտյան այգուց ահազանգ են ստացել, որ շները հարձակվել են կենդանիների վրա։

«Այգու ղեկավարությունը ոստիկանությանը խնդրել է աջակցել շներին հայտնաբերելու և վնասազերծելու հարցում։ Այս պահին ոստիկանության աշխատակիցներն այգում են»,–նշեցին ոստիկանությունից։

Ռուբեն Խաչատրյանը, ի դեպ, հեռախոսազանգերի չի պատասխանում։

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը քիչ առաջ Facebook- ում հայտնեց իր լիազորությունները դադարեցնելու մասին։

Մինչ այդ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն արդեն Facebook-ում  գրել էր, որ հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները և միջադեպերը, խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ և Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է ազատման դիմում գրել։

Լրահոս
0