00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու խնդիրը դարձել է սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը։ Նախարարը պնդում է, որ որոշում չկա, նրա տեղակալն այլ կարծիք ունի, իսկ եկեղեցին տարակուսած է։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդելու նպատակահարմարության հարցն արդեն մի քանի ամիս է` ակտիվորեն քննարկվում է հասարակության մեջ և սոցիալական ցանցերում։ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողով ձևավորելուց հետո, որը պետք է որոշեր դասավանդվող առարկաների ցուցակը և ուսումնական պլանները, կրքերը ժամանակավորապես հանդարտվեցին։

Католикос Гарегин второй  - Sputnik Արմենիա
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կշարունակեն դասավանդել դպրոցներում. Գարեգին Բ

Սակայն Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հարցազրույցը կրկին արդիականացրել է այդ հարցը։ Նա ասել է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պետք է «ինտեգրել» «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ։ Սակայն, ինչպես նշեց փոխնախարարը, եթե համատեղ հանձնաժողովը որոշի չմիավորել երկու առարկաները, ապա դասագիրքն այլ կերպ կանվանվի, կմշակվեն չափանիշներ, որոնք համապատասխանում են «Տոլեդոյի սկզբունքներին»։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարեց, որ եթե Անափիոսյանի խոսքերը հարցազրույցում չեն խեղաթյուրվել, ապա նման մոտեցումը դատապարտելի է։

«ՀԱԵ–ում տեղյակ չեն նախարարության այսպիսի մտադրությունների և ծրագրերի մասին, դրանք չեն քննարկվել որևէ հարթակում, իսկ դա օրենքի պահանջ է։ Ավելին, համատեղ հանձնաժողովի կրթության հարցերով ենթահանձնաժողովն անցկացրել է մեկ նիստ, որի ընթացքում Անափիոսյանը հավաստիացրել է, որ այժմ օրակարգում նման հարց չկա», – նշեց Տեր Վահրամը։

Աշխատավարձերը նորից են բարձրացրել. առնվազն որքան է ստանալու ուսուցիչը

Մելիքյանի խոսքով` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայտարարությունն այն մասին, որ առարկան կշարունակեն դասավանդել դպրոցներում, սակայն հնարավոր է` փոփոխություններ արվեն դասագրքերի բովանդակությունում, արվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման արդյունքում։

Школьники перед входом в школу села Коти - Sputnik Արմենիա
Նոր առարկա` դպրոցականների համար. օդանավակայանում մնացող խաբված քաղաքացիներ չե՞նք ունենա

Նախարարն իր հերթին մեկնաբանեց Մելիքյանի հայտարարությունը և հապճեպ համարեց ՀԱԵ դատապարտող հայտարարությունները։ Նա հավելեց, որ փոխնախարարի հնչեցրած ծրագրերն իր հետ չեն քննարկվել։ Արայիկ Հարությունյանը հաստատեց նաև, որ 2023թ.–ին կվերանայվեն դասավանդվող առարկաների ցանկը և ուսումնական պլանները, բայց «վիճելի» առարկայի հարցում առայժմ որոշում չկա։

«Հանձնաժողովն աշխատում է, մենք կաթողիկոսի և եկեղեցու ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկում ենք տարբեր հարցեր։ Պատրաստ ենք շարունակել քննարկումները, և պետք չէ սենսացիա փնտրել», – ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակիցը մեկնաբանություն ստացավ նաև «սկանդալի» հերոսուհուց։ Անափիոսյանը նախկինի նման կարծում է, որ եկեղեցու դերը մեր պատմության մեջ ավելի լավ է ներկայացնել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շրջանակում։ Նա վստահ է, որ այդպես էլ է հնարավոր ընդգծել տարբեր պատմական պահերին ՀԱԵ–ի կարևորությունը։

Կրթության բյուջեն կավելանա, գիտությանը և մշակույթինը` ոչ

«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, որի շրջանակում կարող ենք հասկանալ, թե ինչու է պետք «Հայոց եկեղեցու պատմությունը» ուսումնասիրել առանձին կամ մյուս առարկայի հետ միասին, և մենք դրանով ինչ խնդիր ենք լուծում։ Վստահ եմ, որ կարող ենք հանգել փոխզիջման և լուծել հարցը, իսկ մեթոդների խնդրում մեզ կօգնեն ուսուցիչները և գիտական հանրության ներկայացուցիչները», – նշեց փոխնախարարը։

Класс. Ученики - Sputnik Արմենիա
Դասագրքերը վատ վիճակում են. ե՞րբ սպասել փոփոխությունների

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ նախարարության և ՀԱԵ միջև բանավեճը կմտնի փակուղի, քանի որ երկու կողմերն էլ մտադիր չեն զիջել։ Բացի դրանից, նախարարությունը հստակ ձևավորված կրթական քաղաքականություն չի ներկայացնում, հետազոտություն չի անցկացնում, որպեսզի հասկանա համակարգի և իր առջև դրված խնդիրները։

«Միայն դրանից հետո կարելի է կազմել առարկաների ցուցակներ, ուսումնական պլաններ և մշակել մեթոդիկաներ։ Այժմ մենք չենք հասկանում, թե ուր ենք գնում և ինչի ենք ձգտում», – եզրափակեց նա։

Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները

Նշենք, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառվել է հանրակրթական դպրոցի 4-5–րդ դասարանների ուսումնական ծրագրում 2003թ.–ի հունվարին, իսկ արդեն 2005թ.–ից պարտադիր է դարձել 4-10–րդ դասարանների աշակերտների համար։ Որոշ դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդում են հոգևորականները, իսկ մնացած դեպքերում` պատմության ուսուցիչները։

Լրահոս
0