01:27 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
176 0 0

Լյուսին Հայաստան է ժամանել Yerevan Jazz Fest 2019 փառատոնին մասնակցելու համար։ Նա որոշել է համատեղել օգտակարն ու հաճելին և փեսացուին հոր հետ ծանոթացնել։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Ջազային երգչուհի Լյուսի Եղիազարյանը Հայաստանում իրեն զգում է, ինչպես ձուկը`ջրում։ Նա գրեթե քսան տարի ԱՄՆ-ում է ապրում ու Նյու Յորքի ակումբներում 50-60-ականների ջազային երգեր է կատարում։ Երգչուհին շարունակում է կարոտել հայրենիքն ու ինքն իր հետ երկխոսություններ է վարում` նախորդ ու ներկայիս կյանքի մասին։

Певица Люси Егиазарян
© Sputnik / Asatur Yesayants
Լյուսի Եղիազարյան, երգչուհի

«Էմիգրանտների համար միշտ էլ դժվար է։ Ստիպված ես բացատրել ինքդ քեզ, որ հայրենիքում կյանքն անհնար է ու պետք է հաշտվել նոր իրականության հետ»,  - ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Լյուսիի ընտանիքը Արմավիր քաղաքում էր ապրում։ Հայրն արվեստագետ է, մայրը՝ հոգեբան։ Իննսունականներին չէին կարողանում գործ գտնել։ Ընտանիքի հայրը Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնում, բայց նրան հաջողվեց վիզա ստանալ ու ԱՄՆ տեղափոխվել։ Ժամանակի ընթացքում ընտանիքին՝ կնոջն ու երկու դուստրերին էլ է իր մոտ տեղափոխեց։

«Մեր հայրը միշտ ջազ էր լսում։ Ռեյը (Ռեյ Չարլզը – խմբ․) մեր տան մշտական հյուրն էր։ Երբ տեղափոխվեցինք նոր, անծանոթ միջավայրում միակ հոգեհարազատ բանը ջազն էր։ Ջազն ուսումնասիրելով հասկացա, որ այն շատ է նման հայկական երաժշտությանը։ Երկու դեպքում էլ երաժշտությունը, երգերը փոխանցում են տխուր ու մաքուր աղջկա հուզիչ պատմությունը, պատմում են ժողովրդի տառապանքների և այլ բաների մասին », - նշեց Լյուսին։

Երգչուհու, ինչպես և բոլոր գաղթականների համար առաջին երկու տարիներն ամենադժվարն էին, քանի որ նա վատ էր տիրապետում լեզվին, գրեթե ընկերներ չուներ, ու շատ էր կարոտում հայաստանյան անհոգ մանկությունը։ Բայց ջազն օգնեց հաղթահարել բոլոր բարդությունները։ Կյանքը սկսվեց դասավորվել, նա էլ սկսեց կարիերայով զբաղվել ու աստիճանաբար ավելիին հասնել։

Вокалистка Люси Егиазарян (30 октября 2019). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Լյուսի Եղիազարյան, երգչուհի

«Իմ կյանքում «փառքի րոպեներ» չեն եղել։ Ես լի եմ էներգիայով, բայց  համբերատար եմ, միայն թե ջութակի հետ լեզու չգտա, չդիմացա դրա զսպվածությանը», - ասում է նա ու ծիծաղում։

Սակայն ապագա փեսացուի՝ Գրանդ Ստուարտի մեջ աղջկան հենց զուսպ լինելն է գրավել։ Լյուսին խենթի պես սիրահարվել է։ Թեև փեսացուն տարիքով շատ ավելի մեծ է, Լյուսիին դա չի մտահոգում։ Միասին են եկել, որ Գրանդը «խնդրի նրա ձեռքն ու ընդմիշտ տանի իր հետ»։ Սակայն աղջիկը հասցրել է զգուշացնել Գրանդին, որ ազգանունը չի փոխելու և փեսացուի բարեկամները ստիպված են լինելու արտասանել «Եղիազարյան» ազգանունը։

Певица Люси Егиазарян
© Sputnik / Asatur Yesayants
Լյուսի Եղիազարյան, երգչուհի

Ջազի փառատոնն Հայաստանում անցկացվում է Հայաստանի ջազի ասոցիացիայի ու Mezzo Production-ի նախաձեռնությամբ։ Այնտեղ հավաքվում են հայտնի կատարողներ ամբողջ աշխարհից։ Այս տարի բացմանը՝ հոկտեմբերի 25-ին ելույթ ունեցավ աշխարհահռչակ ամերիկացի ջազմեն Սթենլի Քլարկը։

Ըստ թեմայի

«Որքան էլ փորձեն խանգարել, միևնույնն է...». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել
«Նա գրավում է ուշադրությունս». թուրքական բեմի աստղ Հյուլյա Ավշարը` հայ մոդելի մասին
Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին
թեգերը:
ԱՄՆ, Նյու Յորք, երգչուհի, ջազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ