11:47 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
58750

Երկնքում ճախրող մոդելներ ստեղծելու գաղափարը Գյումրիում օրեցօր ավելի շատ երեխաների է համախմբում: Այստեղ կարևորը գործը սիրելն ու նվիրվելն է: Այն նաև համբերատարություն է պահանջում:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրիում արդեն 3 տարի գործող ավիամոդելավորման խմբակին կից օրերս բացվեց նաև հրթիռաշինության խմբակ: Այն տարիքային սահմանափակում չունի:

Հայաստանի ռազմական մշակումների բյուջեն 2020թ–ին կկրկնապատկվի. նախարար

Ավիամոդելավորման խմբակ հաճախող Մանվել Ստեփանյանը 11 տարեկան է: Ասում է` ինքնաթիռներ սարքելու ցանկությունն է իրեն բերել այստեղ: Երկրորդ ամիսն է ինչ հաճախում է, բայց շարունակելու է գալ մինչև չպատրաստի իր երազած մոդելը: «Դեռ հաստատ չեմ որոշել ինչ եմ դառնալու, բայց անպայման երկնքի հետ կապ կունենա»,-ասում է Մանվելը:

Посетитель кружка авиамоделирования и ракетостроения Манвел Степанян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մանվել Ստեփանյանը

Մեկ օրից մինչև 2 շաբաթ, օրական 4-5 ժամ աշխատելու դեպքում հնարավոր է ամենապարզից մինչև ամենաբարդ մոդելները պատրաստել: Շատ բան կախված է մարդկային երևակայությունից: Ի դեպ, խմբակում նաև աղջիկներ կան: Նրանք արդեն հասցրել են հաջողությունների հասնել: Գոհար Ադամյանը 15 տարեկան է, նա մեկ տարի է` ինչ հաճախում է խմբակ:

«Այս ընթացքում պատրաստել եմ ազատ թռչող սարքեր, ինչպես նաև ռադիոմոդելներ: Հունիսին մասնակցել եմ մրցման ու գրավել 3-րդ հորիզոնականը: Սկզբում եղբայրս էր հաճախում, հետո ես էլ միացա »,-նշում է Գոհարը:

Посетительница кружка авиамоделирования и ракетостроения Гоар Адамян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գոհար Ադամյանը

Արդեն գործող ավիամոդելային խմբակին կից ձևավորված հրթիռաշինության խմբակը ՀՀ-ում լուրջ հաջողության հասնելու հստակ հեռանկարներ ունի: Ավիամոդելավորման ու հրթիռաշինության խմբակի հիմնադիր ու ղեկավար Խաչատուր Թադևոսյանի վստահեցնում է՝ ստացած գիտելիքը, հատկապես տղաների համար է շատ կարևոր:

«Մենք  ռազմական խնդիր չենք լուծում, բայց այս երեխաները պատրաստի կադրեր են որպես անօդաչու թռչող սարքերի օպերատորներ, նրանք մասնագիտական լուրջ գիտելիքներ ունեն»:

Նշենք, որ խմբակը Հայաստանում եզակի է որպես ռադիոկառավարվող մոդելների ստեղծող: «Հանրապետությունում, իհարկե, կան նման խմբակներ, բայց ի տարբերություն մյուսների, այստեղ նաև պատրաստում ենք ռադիոկառավարվող սարքեր»,-նշում է Թադևոսյանը: Հիմնադիրն անկեղծանում է՝ ավիամոդելավորումը թանկ հաճույք է, ու դրանով զբաղվում  են միայն նվիրյալները: «Մասնագիտությամբ ինժեներ եմ: Ավիամոդելավորմամբ,  սիրողական մակարդակով, սկսել եմ զբաղվել 4-5 տարի առաջ: 2016թ.-ի ապրիլյան դեպքերի ժամանակ, թիմ էին հավաքվում, ինձ առաջարկեցին մտնել այդ թիմի մեջ` որպես պատրաստի մոդելներ ունեցող մարդ, իսկ որոշ ժամանակ անց ծնվեց երեխաներին ավիամոդելավորման մեջ ներգրավելու միտքը»,- պատմում է հիմնադիրը։

Основатель и руководитель кружка авиамоделирования и ракетостроения Хачатур Тадевосян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Խաչատուր Թադևոսյան

Նա նշում է, որ պարտադիր այնպես են անում, որ հենց առաջին օրը երեխան իր ձեռքով մի թռչող բան սարքի` թեկուզ ամենապարզը: Հետո քիչ-քիչ բարդացնում են խնդիրը: Ասում է` հիմա խմբակի բոլոր սաներին հանգիստ կարող է գծագիր տալ ու ստանալ պատրաստի մոդել:

«Հրթիռաշինությունն ավիամոդելավորումից շատ չի տարբերվում, միայն մի քանի օրենք է փոփոխվում: Բազան ունեինք ու որոշեցինք, որ հրթիռաշինության խմբակն էլ բացենք»,–պատմում է հիմնադիրը:

Модели самолетов в кружке авиамоделирования и ракетостроения
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ավիամոդելավորման և հրթիռաշինության խմբակ Գյումրիում

Նախաձեռնությունը միացել է «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբը»: Ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը, որն, ի դեպ, Ապրիլյան պատերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրն է, ասում է` սա կարող է լավ հիմք դառնալ բանակաշինության համար:

Председатель Клуба военной подготовки Тиграна Абгаряна Жора Абгарян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ժորա Աբգարյանը

«Եթե Գյումրիում ու նաև ամբողջ Հայաստանում այս խմբակը կարողանանք զարգացնել, կկարողանանք առաջ գնալ: Այս պահին կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել  գաղափարին: Արցախից արդեն շատ լուրջ հետաքրքրություն ունեն խմբակի նկատմամբ»,- նշում է Ժորա Աբգարյանը և ավելացնում, որ հերոս եղբայրը՝ Տիգրանը, բանակում տանկիստ էր, բայց մի անկատար երազանք է ունեցել՝ օդաչու դառնալ:

Модель ракеты в кружке авиамоделирования и ракетостроения
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ավիամոդելավորման և հրթիռաշինության խմբակ Գյումրիում

«Այս խմբակում շատ երազանքներ անկատար չեն մնա: Մենք  փորձում ենք օգնել այն երեխաներն, ովքեր երազում են օդաչուներ կամ թռչող սարքերի մոդելավորողներ դառնալ»,-ասում է Ժորան: 

Кружок авиамоделирования и ракетостроения
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ավիամոդելավորման և հրթիռաշինության խմբակ Գյումրիում

Հիշեցնենք, որ Տիգրանը Աբգարյանն իր տանկով մխրճվել էր հակառակորդի զորքի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել:

Ավելացնենք, որ խմբակի սաները պատրաստվում են մասնակցել հաջորդ տարի մայիսին կայանալիք Ազատ թռչող մոդելների հանրապետական մրցմանը: Իսկ մինչ այդ առջևում նոր մոդելների ստեղծումն:

Ըստ թեմայի

DigiTec–ում ցուցադրեցին հայկական նոր դրոնները, որոնք ոչ միայն հետևում են, այլև հարվածում
Թղթե ինքնաթիռը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի միջոցով. տեսանյութ
Այ քեզ բան․ սմարթֆոնն արդեն երկու տակ է ծալվում, չի «խեղդվում», իսկ 6G-ն «ճանապարհի՞ն» է
թեգերը:
ավիամոդելավորում, հրթիռաշինություն, աղջիկ, տղա, Աշակերտ, երեխա, Գյումրի

Գլխավոր թեմաներ