16:56 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (914)
118 0 0

Ինչպես կանխատեսել են օդերևութաբանները, առաջիկա օրերին ամբողջ հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Գիշերային ժամերին ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի որոշ հատվածներում, որտեղ կգրանցի մինչև -9 աստիճան ցուրտ։ Համեմատաբար տաք եղանակ կլինի Սյունիքում և Արցախում, որտեղ ցերեկային ժամերին կգրանցվի +18 աստիճան տաքություն։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի 0–ի, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 13-ից 15 աստիճան տաքություն։

թեմա:
Եղանակը Հայաստանում (914)
թեգերը:
Երևան, աշուն, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ