00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

© Sputnik / Aram NersesyanЖители общежития в селе Дарбник
Жители общежития в селе Дарбник  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատի մարզի գյուղերից մեկում արդեն 30 տարի անմարդկային պայմաններում բնակվող փախստականները վերջին հույսով դիմել են վարչապետին։ Բայց Փաշինյանից ստացած պատասխանը նրանց ավելի շատ հուսահատեցրել է, քան հուսադրել։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի բնակիչները ստացել են Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակի պատասխանն ու հասկացել` իրենց կյանքում ապագայում էլ ոչինչ չի փոխվելու։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզ, Դարբնիկ գյուղ, հանրակացարան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզ, Դարբնիկ գյուղ, հանրակացարան

«Մեզ ասում են` երբ բյուջեում փող կլինի, ձեր հարցը կլուծենք։ Կներեք, իսկ բյուջեում ընդհանրապես փող լինո՞ւմ է։ Եթե 30 տարվա մեջ բյուջեում այդ փողը չի եղել, հիմա կլինի՞»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կառավարությունից ստացած պատասխանը վկայակոչելով, ասաց կյանքի 30 տարին Դարբիկ գյուղի  հանրակացարանում ապրած Իրինա Վաղիմյանը։

© Sputnik / Aram NersesyanԻրինա Վաղիմյան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Իրինա Վաղիմյան

Բանն այն է, որ կառավարությունից ստացած նամակում գրված է. «1988-1992թթ–ին Ադրբեջանից բռնի տեղահանված և վերոհիշյալ ծրագրերում ընդգրկված կարիքավոր ընտանիքների բնակապահովման հարցը քննության կառնվի ՀՀ պետբյուջեում այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման առկայության դեպքում»։

© Sputnik / Nelli DanielyanՀՀ կառավարության պատասխան նամակը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության պատասխան նամակը

Հենց այս ձևակերպումն էլ հուսահատության է հասցրել հանրակացարանի բնակիչներին։

Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման վերջնական փուլը մեկնարկեց

«Մեզ արդեն 30 տարի ասում են` առաջնահերթ եք, առաջնահերթ եք։ Մինչև ե՞րբ։ Արդեն մեր երեխեքի երեխեքն են այս պայմաններում մեծանում»,– ասաց Անահիտ Սարգսյանը` ցույց տալով հոկտեմբերի 10-ին կառավարությունից ստացած նամակը։

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Սարգսյան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Անահիտ Սարգսյան

Դրանով գործադիրը հանրակացարանում բնակվող շուրջ 30 ընտանիքներին հայտնել է, որ խնդիրը քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության և Արարատի մարզպետարանի հետ։

© Sputnik / Nelli DanielyanՀՀ կառավարության պատասխան նամակը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության պատասխան նամակը

Բնակիչներին հիշեցնում են, որ դեռ 2005թ.–ին իրենց տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, բայց իրենք չեն հասցրել սահմանված ժամկետում բնակարան գնել և ԲԳՎ–ները չեղարկվել են։

Այդուհանդերձ, բնակիչները 2004թ.–ից առ այսօր շարունակում են դիտարկվել որպես «առաջնահերթ կարիքավորներ»։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի հնաբնակներից մեկը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի հնաբնակներից մեկը

Բնակիչները վստահ են` իրենց նամակը Փաշինյանին չի էլ հասել, պատասխանել է մեկը, ով ոչինչից տեղյակ չէ։

«Մեզ գրել են` դուք արդեն ՀՀ քաղաքացիներ եք։ Այո՛, մենք չենք հրաժարվում, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց փախստականի կարգավիճակը պահպանվում է, չէ՞»,– ասաց  Իրինա Վաղիմյանը։

Ինչ վերաբերում է ԲԳՎ–ներին, հանրակացարանի բնակիչները հայտնեցին, որ դրանք համարժեք էին 5 000 դոլարի, իսկ այդ գնով 2005թ.–ին անհնար էր բնակարան գնել։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի քանդված պատշգամբներից մեկը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի քանդված պատշգամբներից մեկը

1988թ.–ին նախկին Ադրբեջանի ԽՍՀ–ի Շահումյանի շրջանից տեղահանված ու Դարբնիկի հանրակացարանում տեղավորված Էլեչկա Մեժլումյանը մեզ ուղեկցեց իր սենյակն ու ցույց տվեց պատի մոտ շարված թասերը։

© Sputnik / Aram Nersesyan Էլեչկա Մեժլումյան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Էլեչկա Մեժլումյան

«Որ անձրև է գալիս, պատը լրիվ թրջվում է, ջուրը` լցվում տուն։ Ստիպված` թասեր ենք շարում կաթոցների տակ։ Ամբողջ ձմեռ խոնավ սենյակում ենք ապրում, խոնավ անկողնում քնում։ Տեղ էլ չկա, որ անկողինը գցենք, չորանա»,–ասաց նա։

Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները

Անահիտ Սիմոնյանն էլ պատմում է, որ հանրակացարան են տեղափոխվել 1993թ.-ին ու 1 սենյակում 7 հոգով տեղավորվել` ինքը, ամուսինն ու 5 երեխաները։

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Սիմոնյան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Անահիտ Սիմոնյան

«Ամուսինս ու 2 երեխաներս այստեղ են մահացել, որովհետև պայմաններն ահավոր էին»,–ասաց նա։

Միայն մի քանի տարի առաջ, երբ ավագ որդին սկսել է աշխատել հարևան գյուղում, կարողացել են փոքր–ինչ կարգի բերել իրենց` արդեն 2 սենյականոց կացարանը, բայց դա էլ չի փրկել. ամեն ինչ փլվում է։

«Գիշերը քնած էինք, ջահն առաստաղից պոկվեց-ընկավ։ Կտուրը վերանորոգել ենք, բայց էլի ամեն տեղից ջուր է թափվում։ Սա մի հոգու լուծելու խնդիր չէ»,–ասաց տիկին Անահիտը։

Խնդիրը լուծելու համար իշխանությունները դեռ տարիներ առաջ առաջարկել են սեփականաշնորհել հանրակացարանի սեյակները, բայց բնակիչներն այդ տարբերակին համաձայն չեն։ Կարծում են, որ այդկերպ պատկան մարմիններն ուզում են ազատվել գլխացավանքից։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարան

«Թեկուզ 10 սենյակ էլ տան, ես չեմ ուզում։ Այստեղ պատերը փլվում են։ Սա ապրելու տեղ չէ»,– ասում է Անահիտ Սիմոնյանը։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի միջանցքը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի միջանցքը

Բնակիչներն առաջարկում են պետական միջոցներով գոնե ընդհանուր տարածքները, ջրագծերը, կոյուղին կարգի բերել, ասում են` սենյակներն իրենք մի կերպ կնորոգեն։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի միջանցքը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի միջանցքը

Հիշում են, որ 1988–ին, երբ հանրակացարանն իրենց է հանձնվել` այն նոր էր կառուցվել ուսանողների համար ու դեռ չէր շահագործվել։ Բայց շենքը շատ արագ շարքից դուրս եկավ. ջրագծերը վթարվեցին, տանիքից սկսեց ջուր հոսել։

Հանրակացարանից` նոր հանրակացարան, բայց արդեն սանհանգույցով. գյումրեցիների նոր տանիքը

Պակասը լրացրին բնակիչները, ովքեր ցուրտ ու մութ տարիներին տանիքի ու միջանցքների բոլոր փայտե կառուցատարրերն այրեցին տաքանալու համար։

© Sputnik / Aram NersesyanՍտելլա Հարությունյան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Ստելլա Հարությունյան

Ի դեպ, շենքի բնակիչներն այսօր էլ դեռ փայտի վառարաններով են տաքացնում իրենց սենյակները։  «Գազպրոմ Արմենիան», բնակիչների խոսքով, հրաժարվում է նման պայմաններում գազիֆիկացնել շենքը, թեև շենքի առաջին հարկի մի հատվածում գործող գյուղի մանկապարտեզում գազ կա։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի քանդված պատշգամբներից մեկը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի քանդված պատշգամբներից մեկը

Տարիների ընթացքում փլվել ու վտանգավոր են  դարձել նաև շենքի պատշգամբները։ Բայց բնակիչները ստիպված են ամրանների վրա կանգնելով դուրս գալ պատշգամբ` լվացք փռելու։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի բնակիչը` պատշգամբում
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի բնակիչը` պատշգամբում

Խոհանոցներն ընդհանուր են, յուրաքանչյուր միջանցքում` մեկական։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի ընդհանուր խոհանոցը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի ընդհանուր խոհանոցը

Ստելլա Հարությունյանը, ով շենքի հնաբնակներից է, մեզ ցույց տվեց սանհանգույցները։ Յուրաքանչյուր հարկում մեկական զուգարան ու բաղնիք կա` նախատեսված հարկի բոլոր բնակիչների համար։ Բայց բաղնիքներում ո՛չ ջուր կա, ո՛չ ծորակ ու ցնցուղ։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի ընդհանուր բաղնիքը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի ընդհանուր բաղնիքը

Ջուրը տաքացնում են էլեկտրական ջեռուցիչով, հիմնականում լողանում իրենց սենյակներում կամ պարզապես լողանալու համար գնում բարեկամների տուն։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի ընդհանուր խոհանոցը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի ընդհանուր խոհանոցը

Շենքի կոյուղատարը հաճախակի խցանվում է։ Կոյուղաջրերը մեր այցելության պահին էլ դուրս էին հոսում դիտահորից ու լցվում բակ։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզ, Դարբնիկ գյուղ, հանրակացարան
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզ, Դարբնիկ գյուղ, հանրակացարան

Գյուղապետարանի հաշվարկով` նոր կոյուղագծի կառուցման համար շուրջ 4 մլն դրամ գումար է անհրաժեշտ։

© Sputnik / Aram NersesyanԱրարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի պատշգամբներից մեկը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից  նամակ են ստացել ու հուսահատվել - Sputnik Արմենիա
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի պատշգամբներից մեկը

3000 քմ տարածք ունեցող հանրակացարանում այսօր 30 ընտանիք է բնակվում։ Ադրբեջանից տեղահանված փախստականներից բացի տարիների ընթացքում այստեղ են տեղավորվել նաև մարզի անապահով մի քանի ընտանիքներ։

Լրահոս
0