06:44 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերից մեկի ժամանակ

Քոչարյանի աջակիցներն ի պաշտպանություն նրա էլեկտրոնային քվեարկություն են սկսել

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37010

Նախաձեռնությանն արդեն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական, հասարակական, ու մշակութային գործիչներ, ինչպես նաև սփյուռքում ապրող հայեր։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները էլեկտրոնային քվեարկություն են նախաձեռնել` նրան ազատ արձակելու պահանջով։ Այս մասին նրանք հայտնել են դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Նախաձեռնությանն արդեն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային և սպորտի գործիչներ, ինչպես նաև սփյուռքում ապրող հայեր։

«Էլեկտրոնային քվեարկություն` Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու և անհապաղ ազատ արձակելու պահանջով», – նշված է հայտարարության մեջ։

Նախաձեռնության հեղինակները Հայաստանի իշխանությանը կոչ են արել դադարեցնել «քաղաքական հետապնդումների և դատարանների վրա ճնշումների հակասահմանադրական գործընթացը»։ Նրանք նաև դատավորներին հորդորել են կատարել ՍԴ–ի որոշումն ու փոխել Քոչարյանի խափանման միջոցը։

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են. որդին մանրամասներ է հայտնում
Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից
Ռոբերտ Քոչարյանի գործով դատը հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են
թեգերը:
ստորագրահավաք, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ