00:00 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոլորտի նորարարության մասին խոսել է Facebook-ի իր էջում:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկությունը շուտով հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով, որը շտապօգնության անձնակազմին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխել հիվանդին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` կատարելով գրառում Facebook-ի իր էջում:

«Ախուրյան» ԲԿ-ի աշխատակիցներին պատժելու համար Շիրակի դատախազը դիմել է նախարարին

«Հերթական նորարարական և էլեկտրոնային գործիքը առողջապահությունում: Երևի կհիշեք, որ երբեմն տեղ չի լինում վերակենդանացման բաժիններում, և շտապօգնությունը պացիենտին ստիպված մեկ բուժհիմնարկից տեղափոխում է մեկ այլը»,-գրել է նախարարը և հավելել, որ շուտով այդ խնդիրը կվերանա, և մինչ հիվանդանոց հասնելը հնարավոր կլինի ճշտել վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկությունը:

Նախարարը նաև հիշեցրել է, որ էլեկտրոնային հարթակում հասանելի են պետպատվեր ունեցող բոլոր բուժհաստատությունների պետպատվերի չափի մասին տեղեկությունները, ներառյալ գումարների ծախսը:

Հայ բժիշկներին հաջողվել է երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կատարել

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից ուռուցքաբանական վիրահատության վճարները պետպատվերի շրջանակում պետությունը փոխհատուցում է ամբողջությամբ։

Ըստ թեմայի

Պետությունը ֆինանսավորելու է քաղցկեղի բուժման միայն մի մասը
Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է
Հայաստանում քաղցկեղի սքրինինգային նոր ծրագիր կիրականացնեն. Թորոսյանը մանրամասներ է հայտնել
թեգերը:
շտապօգնություն, հիվանդանոց, հիվանդ, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ