21:03 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները դատարկ արկղեր են բերել նախարարի համար

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները դատարկ արկղեր են բերել նախարարի համար

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
211 0 0

Բողոքի ակցիայի մասնակիցները նախարարին առաջարկում են իրերը հավաքել նախապես պատրաստած արկղերում, որոնց վրա գրություններ կան` «պատվով հեռացիր», «ապազգային դրամաշնորհներ», «նվերներ», «հագուստ»։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Արայիկ Հարությունյանը չի պատկերացնում, թե որ երկրի նախարարն է ու ինչ պետք է անի այդ պաշտոնում։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, որոնք հավաքվել են նախարարության մուտքի մոտ։

«Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, մենք վաղն այլևս մեր պլանավորած ակցիան չենք անի։ Ես կգնամ աշխատանքի, ընկերներս` դասի, գործի»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով` Հարությունյանի մի քանի քայլերը ցույց են տվել, որ նա չի կարող աշխատել այդ ոլորտում։

«Գուցե փայլուն բիզնեսմեն դառնա, հարկերով օգնի այս երկրին։ Բայց մեր վճարած հարկերը ապազգային ծրագրերի վրա մսխելն այլևս չենք ընդունելու։ Կան կարմիր գծեր, որոնք հատել չի կարելի, ու մենք այլևս թույլ չենք տալու։ Այն քարոզները, որ անում են, ու այն ապազգային ծրագրերը, որ փորձում են իրագործել, հենց այդ կարմիր գծերն են»,– ասաց նա։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել նախարարություն, որոնք թողեցին մուտքի մոտ։

«Սրանք արկղեր են, որոնց մեջ Արայիկ Հարությունյանը պետք է իր իրերը դասավորի հրաժարական տալուց հետո»,– բացատրեցին ակցիայի մասնակիցները։

Նշենք, որ թեև նախարարության մուտքի մոտ թողնված արկղերը դատարկ էին, դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ եթե մինչև վաղը Արայիկ Հարությունյանը հրաժարական չտա, իրենք ժամը 11։00–ին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց` նույն պահանջով։

«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին

Հիշեցնենք` ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ են անում. ուսանողները բողոքում են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Ուսանողները նախագծի դեմ  ստորագրահավաք են նախաձեռնել։

ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ըստ թեմայի

Աշխատավարձերը նորից են բարձրացրել. որքան է լինելու ուսուցչի նվազագույն աշխատավարձը
Կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա. նախարար
Դասագրքերը վատ վիճակում են. ե՞րբ սպասել փոփոխությունների
թեգերը:
դասադուլ, Արայիկ Հարությունյան, բուհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ