15:55 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ՄԻԱՎ–ի նոր շտամ է հայտնաբերվել

© Sputnik / Janna Poghosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Գիտնականները վստահեցնում են, որ անհանգստանալու առիթ չկա, քանի որ բուժման ժամանակակից միջոցներն արդյունավետ են նաև նոր շտամի դեմ պայքարում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Վերջին 2 տասնամյակում առաջին անգամ գիտնականների թիմը ՄԻԱՎ վարակի նոր շտամ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Abbott Laboratories ընկերությունը Կանզաս Սիթիի Միսուրիի համալսարանի հետ ուսումնասիրություններ է անցկացրել ու եզրակացրել, որ նոր շտամը ՄԻԱՎ–1 տարբերակի M խմբի մի մաս է։ Դա վարակի ենթատեսակ է, որը ՄԻԱՎ–ի գլոբալ համավարակ է առաջացնում։

«Խուճապի մատնվելու, նույնիսկ մի փոքր անհանգստանալու առիթ չկա։ Դրանով քիչ մարդիկ են վարակված։ Սա անոմալիա է»,–Ալերգիայի ու վարակային հավանությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը։

Նրա խոսքով` բուժման ժամանակակից միջոցներն արդյունավետ են նաև նոր շտամի դեմ պայքարում։ Այնուամենայնիվ, նոր շտամի հայտնաբերումը թույլ է տալիս ստանալ ՄԻԱՎ–ի զարգացման լիարժեք պատկերը, ու թույլ կտա ՄԻԱՎ–ի ախտորոշման ավելի ճշգրիտ մեթոդներ ստեղծել։

Նոր ենթատիպի գոյությունը ճշտելու համար գիտնականները պետք է գտնեին հիվանդության երեք դեպք, որոնք կապված չէին միմյանց հետ։ Առաջին ու երկրորդ դեպքերը հայտնաբերվել էին Կոնգոյում 1989 ու 1990 թվականներին։ Երրորդը` 2001 թվականին` նույն Կոնգոյում։

ՄԻԱՎ վարակակիրների վիճակագրությունը Հայաստանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում  36,7 միլիոն մարդ ՄԻԱՎ ունեն։ Ամբողջ ժամանակվա ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների մոտ 70 միլիոն դեպք է գրանցվել, նրանցից 35 միլիոնն արդեն մահացել են։

Ըստ թեմայի

Փորձագետ. ՄԻԱՎ–ի մասին ԱՄՆ գիտնականների աշխատանքները հետազոտությունների կարիք ունեն
ՄԻԱՎ է հայտնաբերվել ԻՊ վարձու գրոհայինների մոտ
ՄԱԿ. Հայաստանը լիովին կասեցրել է ՄԻԱՎ–ի տարածումը երեխաների շրջանում
Կաղապարից դուրս. ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը Հայաստանում օրինակելի է աշխարհի համար
թեգերը:
վարակ, ՄԻԱՎ, գիտնական

Գլխավոր թեմաներ