19:24 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Բողոքի ակցիա` Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջով

«Պատվով հեռացի՛ր». երիտասարդները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13110

Բողոքի ակցիայի մասնակիցները վստահ են, որ ԿԳՄՍՆ-ը նոր նախարարի կարիք ունի:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. «Ո՛չ ապազգային դրամաշնորհներին», «Պատվով հեռացի՛ր, Արայիկ Հարությունյան».  այս և նույնաբովանդակ կոչերով և պաստառներով ՀՅԴ Երիտասարդական միության անդամները շարունակում են ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Բողոքի ակցիային են միացել նաև ՀՀ բուհերի ուսանողները: Ըստ երիտասարդների՝ Հարությունյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որը վնասում հայագիտությանը, չի խթանում դրա զարգացմանը:

«Մենք պահանջում ենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Նա իրեն որպես նախարար տապալել է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Պարոն Հարությունյան, Դուք լեզուն ու մշակույթը Ձեր տանից չեք բերել, ուստի այն մարդը, որը կփորձի պայքարել մեր լեզվի ու մշակույթի դեմ, կարժանանա անփառունակ վախճանի»,-ավելացրեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:

Այս պահին նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է կառավարության շենքում և մասնակցում է հերթական նիստին: Երիտասարդները շարունակում են պնդել, որ այնքան են պայքարելու, մինչև Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի:

Հայտնել էինք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ի վաղ առավոտից դասադուլ են անում. ուսանողները բողոքում են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

«Թեպետ աշխատանքային քննարկման ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացել, սակայն նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»,–նշված է հայտարարության մեջ։

«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին

Ըստ այդ հայտարարության` ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Նշվում է նաև, թե օրենքի նախագծով նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն

Այսպիսով, ըստ նախարարության,  օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

Հիշեցնենք, որ երիտասարդները շարունակում են նախագծի դեմ սկսած ստորագրահավաքը։

Ըստ թեմայի

Նախարարը խոստանում է դաշնակցականների բերած արկղերը լցնել նրանց վերաբերյալ քրգործերով
«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է
Հարությունյան. «Սահմանադրությունը փոխելու նախադրյալներ այս պահին չկան»
Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է
թեգերը:
Երիտասարդ, Նախարար, ՀՀ կառավարություն, Հրաժարական, Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ