21:48 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
156 0 0

ՌԻԱ Նովոստի Ղրիմը անդրադարձել է 1941թ–ի նոյեմբերի 7–ին «Արմենիա» շոգենավի կործանմանը. խորհրդային շրջանում նախընտրել են լռել Սև ծովում տեղի ունեցած աղետի մասին։ Նավի կործանման մանրամասները պարզելու փորձերը մինչ օրս էլ չեն դադարում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Սև ծովում 1941թ–ին տեղի ունեցած սարսափելի աղետը` «Արմենիա» շոգենավի կործանումը, մինչ օրս պարուրված է գաղտնի շղարշով, որը 2019թ–ին փորձել են բացահայտել ռուս գիտնականները։ ՌԻԱ Նովոստի Ղրիմը ««Արմենիայի» որոնումներում» խորագրով հոդվածում ներկայացրել է ողբերգության մանրամասները։ Ստորև ներկայացնում ենք հոդվածը։

Համաշխարհային մասշտաբով ամենասարսափելի ծովային աղետներից մեկը` գերմանական ավիացիայի հարձակման հետևանքով 1941թ–ի նոյեմբերի 7–ին «Արմենիա» շոգենավի կործանումը, մինչև հիմա շարունակում է առեղծված մնալ։

Նշանավոր հետազոտողները փորձել են բացահայտել այն։ Նավի կործանման մանրամասները պարզելու հերթական փորձը ձեռնարկել են ռուս գիտնականները 2019թ–ին։

«Արմենիա» շոգենավի որոնման հարցերով գիտարշավի ղեկավար Վիկտոր Լեբեդինսկին ՌԻԱ Նովոստի Ղրիմի թղթակցի հետ զրույցում խոստովանել է` նավը որոնելը բարդ և տքնաջան աշխատանք է։

««Արմենիայի» կործանման մասին ամբողջ տեղեկությունը ոչնչացվել է պատերազմից հետո կամ առգրավվել։ Ուստի մենք մշակում ենք նավի կործանման բոլոր հնարավոր տարբերակները», – ասում է նա։

Զինվոր Պարգև Սուլթանյան. «սպանվել է», ապա գերության մեջ հայտնվել ու անհետացե՞լ

Ականատեսների արխիվներից և հիշողություններից հայտնի է, որ պատերազմի ժամանակ «Արմենիա» ապրանքային–ուղևորատար շոգենավն օգտագործվել է քաղաքացիներին Ղրիմից Կովկաս տարհանելու համար, առավելապես Տուափսե։ Մինչև ողբերգությունը նավն իրականացրել է 15 հաջող երթ։

Շոգենավը վերջին երթն իրականացրել է Սևաստոպոլից նոյեմբերի 6–ի երեկոյան երկու ռազմանավակների ուղեկցությամբ։ Սովորական պայմաններում «Արմենիա» շոգենավում կարող էր տեղավորվել ավելի քան հազար մարդ, ներառյալ անձնակազմի 96 անդամները։ Բայց պատերազմի պայմաններում այդ նորմին ոչ ոք չի հետևել. նավի վրա հայտնվելը նշանակում էր փրկվել մահից։

Փորձագետների գնահատականներով` Սևաստոպոլում  նավ է բարձրացել մոտավորապես 4,5 հազար մարդ, ներառյալ Սևծովյան նավատորմի գրեթե ամբողջ բժշկական անձնակազմը և վիրավոր զինվորներ։ Մարդիկ զբաղեցրել են շոգենավի բոլոր տարածքները` առավելապես կանգնած։

Գիշերը շոգենավը կանգ է առել Բալակլավա քաղաքի մոտ։ Որոշ ժամանակ անց «Արմենիային» մոտեցել են արժեքավոր բեռով նավեր. նավն ընդունել է փայտյա արկղեր և Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցներին։ Մինչև հիմա վեճեր են ընթանում այդ արկղերի պարունակության վերաբերյալ, ավելի հաճախ հնչում են վարկածներ հատուկ ծառայությունների արխիվների և արվեստի գործերի մասին։

Լուսաբացից առաջ շոգենավը ժամանել է Յալթա, որտեղ նավ են բարձրացել Ղրիմի կուսակցական ղեկավարության ներկայացուցիչները։ Այդ ժամանակ գերմանական զորքերն արդեն եղել են քաղաքի մատույցներում, և ծովախորշում գնդակոծության տակ չընկնելու համար «Արմենիան» դուրս է եկել ծով։ Դա տեղի է ունեցել նոյեմբերի 7–ին` առավոտյան ժամը 8–ին։

97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում

Մոտավորապես երեք ժամ անց գերմանական Heinkel He 111 տորպեդակիր ինքնաթիռը հարձակվել է շոգենավի վրա։ Գրոհից հետո գերծանրաբեռնված նավը գրեթե ակնթարթորեն անցել է ջրի տակ։ Աղետի զոհերի ստույգ թիվը մինչև հիմա չի պարզվել. նավ բարձրացած մարդկանց ոչ ոք չի գրանցել։ Մարդկանց թիվը տատանվում է 4,5-8 հազարի միջև։ «Արմենիայից» հաջողվել է փրկվել ընդամենը մի քանի ուղևորների, հավանաբար նրանց վերցրել են ուղեկցող կատերները։

Խորհրդային շրջանում «Արմենիայի» ողբերգության մասին չեն հիշել, և միայն ԽՍՀՄ մայրամուտին ամենամասշտաբային ծովային աղետներից մեկի թեման մոռացությունից հանել է Սևծովյան նավատորմի վետերան Սերգեյ Սոլովյովը։

Ըստ թեմայի

Ինչպես Խորհրդային Միության համար պատերազմած հայ սպան դարձավ Ռուսաստանի Դաշնության հերոս
Ճակատագրական 4 օրը. ինչպես գյումրեցի երկաթուղայինը հասավ Քյոնիգսբերգ ու գեներալ դարձավ
Ռուս սպաները շնորհավորել են հայ վետերաններին Կուրսկի ճակատամարտում հաղթանակի առթիվ
Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
թեգերը:
Ղրիմ, կործանում, նավ, աղետ

Գլխավոր թեմաներ