17:27 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

© Skyscrapercity
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,695,266, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

ԵՐԵՎԱն, 8 նոյեմբերի – Sputnik. Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-ի պաշտոնական էջից։

«2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286,227 ուղևոր»,- նշված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի ուղղությամբ ուղևորահոսքը 2019 թվականին նորից կաճի ավելի քան 10%–ով. Ավետիսյան

Նշվում է, որ 2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,067 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9% տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,695,266, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ոչ թե 0, այլ 46 000. մասնագետը չի հավատում արտագաղթի դադարի մասին ԿԲ հայտարարությանը

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 14.3 տոկոսով աճել են նաև թռիչք- վայրէջքները:

Ըստ թեմայի

Forbes–ը պատմել է Հայաստանի և հայերի հյուրընկալության մասին
Ուղևորափոխադրումների աճ, նոր էլեկտրագնացքներ. է՞լ ինչ նորություններ ունի ՀԿԵ–ն
«Մեր հիմնական առաջնահերթությունը Երևանն ավելի գրավիչ ներկայացնելն է». Դավիթ Գևորգյան
«Տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք». Նիկոլ Փաշինյան
թեգերը:
ուղևոր, Գյումրի, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ