06:18 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Մարտակերտ, արխիվային լուսանկար

Ապրիլյան պատերազմի օրերին զինվորները նորմալ բուժօգնություն չեն ստացել. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
6610

Քառօրյա պատերազմի ժամանակ չեն եղել անգամ բժշկական այն բոլոր պարագաները, որոնք անհրաժեշտ էին զինվորներին օգնություն ցուցաբերելու համար:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. 2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որի տեղեկություններով Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաԺողովի նիստում այդ օրերի ռազմական գործողություններին մասնակից մի բժշկի են քննել, որն այժմ մասնագիտական գործունեությամբ չի զբաղվում:

«Հանձնաժողովը փորձում է այս պահին չաշխատող բժիշկների միջոցով բացահայտել, թե այդ օրերին ինչ իրավիճակ է տիրել սահմանին, քանի որ, ըստ հանձնաժողովականների, այդկերպ բժիշկներն ավելի անկաշկանդ կներկայացնեն այն իրավիճակը, որ առկա է եղել այդ օրերին»,- գրում է օրաթերթը՝ նշելով,  որ հարցաքննվող բժիշկը բավականին անկաշկանդ պատմել է, որ անգամ թերի են եղել բժշկական այն անհրաժեշտ պարագաները, որոնց միջոցով բժիշկները օգնություն կցուցաբերեին զինվորներին:

Սերժ Սարգսյանը կգնա՞ Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Թերթի տեղեկություններով՝ բժշկական օգնության մասով իսկապես բացեր են եղել, իսկ Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ իրենց շատ կարևոր տեղեկություն են ստացել նաև ՊՆ կողմից: Ստացած լրացուցիչ նյութերը հնարավորություն են տալիս ավելի ընդարձակ ուսումնասիրություններ կատարել:

Ըստ թեմայի

Ինչ խնդիր կունենա նա, ով չի ներկայանա Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով
Վարչապետն այցելել է Վանաձորում ծառայության ժամանակ մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքին
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է. Տոնոյան
Ավիամոդելավորում և հրթիռաշինություն. Գյումրիում նաև աղջիկներն են թռչող սարքեր ստեղծում
թեգերը:
Պատերազմ, զինծառայող, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ