06:24 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Աննա Հակոբյանը նշել է, որ եղել է աշխարհի բազմաթիվ երկրների արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոններում և համոզվել, որ ի տարբերություն մեր երկրի, մյուս կենտրոններում սարսափ չկա քաղցկեղի հանդեպ և այն միանգամայն հաղթահարելի է։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքի ավարտին էլ Քրիստինա Ազնավուրը ‹‹Ազնավուր հիմնադրամի›› անունից 10 միլիոն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից։

Նշվում է, որ երաժիշտ Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին նվիրել է իր կիթառը, Արկադին էլ նրան հայկական դուդուկ է նվիրել։

Եվս մեկ կիթառ խմբի անդամների ստորագրությամբ հանվել է աճուրդի։ Ի թիվս այլ իրերի, աճուրդի է հանվել նաև Աննա Հակոբյանի ոսկյա կախազարդը։ Աճուրդի ողջ գումարը տրամադրվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով` մեկ տարում ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը 240 երեխայի և երիտասարդի աջակցել է ստանալ անհրաժեշտ բուժում:

Դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և այլ բժշկական ծառայությունների համար հիմնադրամը տրամադրել է 270 միլիոն դրամ։

«Պետք չէ ստեղծել քաղաք, որը կպիտակավորի երեխաներին». պահանջում են չեղարկել որոշումը

Գալա ընթրիքին ներկա են եղել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, ‹‹Joef Gipsy kings Family›› խմբի մենակատար Ջոեֆ  Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։

Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ եղել է աշխարհի բազմաթիվ երկրների արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոններում և համոզվել, որ ի տարբերություն մեր երկրի, մյուս կենտրոններում սարսափ չկա քաղցկեղի հանդեպ, և այն միանգամայն հաղթահարելի հիվանդություն է։ 

‹‹Ընդ որում՝ շատ-շատ երկրներում ամեն ինչ սկսվել է ֆոնդերից, ոլորտի նվիրյալների  քրտնաջան աշխատանքից: Օրինակ՝ Հորդանանի Հուսեյն թագավորի անվան քաղցկեղի հիվանդանոցի հաջողության հիմքում համանուն հիմնադրամն է: Մանկական քաղցկեղի՝ աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր կենտրոնի՝ ԱՄՆ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի ստեղծման ակունքներում` ALSAC հիմնադրամն է: Այսպիսի նպատակ է սահմանել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը››,- ասել է Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին հիմնադրամի և քաղցկեղ ունեցող երեխաների կողքին լինելու և նրանց աջակցելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց բարեգործական՝ «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց ինքն է՝ Աննա Հակոբյանը: 2019 թ-ի փետրվարին հիմնադրամը հրապարակեց նվիրատուների ցանկը։

Ըստ թեմայի

Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
ՀՀ–ում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք. կարևոր համաձայնագիր է կնքվել
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը
Լեոնարդո Դի Կապրիոն 65 հազար դոլար է փոխանցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին
թեգերը:
բարեգործություն, ուռուցք, քաղցկեղ, Աննա Հակոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ