06:31 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Խիլկևիչն ամուսնու հետ

Հայի գենն իրենն արեց. Աննա Խիլկևիչն առաջին անգամ ցույց է տվել փոքր դստերը

© Sputnik / Екатерина Чеснокова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Հայտնի դերասանուհի Աննա Խիլկևիչի երկրպագուները հաճախ էին նրան խնդրում ցույց տալ կրտսեր դստերը: Վերջապես նա իրականացրեց խնդրանքը:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուս հայտնի դերասանուհի, «Ունիվեր» հեռուստասերիալի աստղ Աննա Խիլկևիչն առաջին անգամ հանրությանը ցույց է տվել կրտսեր դստերը՝ Մաշային: Instagram-ի իր էջում հայտնի դերասանուհին երկու աղջիկների մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել:

«Հայկական գենն իրենն արեց: Իսկ հայացքը լրիվ քոնն է՝ խորաթափանց»,- գրել է դերասանուհին՝ դիմելով ամուսնուն՝ Արթուր Վոլկովին (Մարտիրոսյան):

Տեսանյութում երևում են և՛ ավագ դուստրը՝ Արիաննան, և՛ կրտսերը՝ Մաշան, թե հենց ինքը՝ Խիլկևիչը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Анна Хилькевич (@annakhilkevich)

Դերասանուհին ուրախացրել է իր հետևորդներին՝ կիրառելով տեսաձայնագրման համար հատուկ գործիք: Կադրերում երևում է, թե ինչպես է Արիաննան ծիծաղում՝ նայելով իր «նոր» կերպարին, իսկ Մաշան ակնհայտ շփոթված է՝ նայելով իր «տարօրինակ» պատկերին:

Դերասանուհու երկրպագուները հաճախ էին խնդրում նրան ցուցադրել իր կրտսեր դստերը, վերջապես նա որոշեց դա անել:

Տեսանյութն արդեն 539 հազարից ավելի դիտում ունի: Երկրպագուները հիացած են Խիլկևիչի աղջիկներով:

«Ինչ սիրուն են ձեր երեխաները», «Այնքան նման են ձեզ», «Մաշան ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է կատարվում», «Ես արդեն 500 անգամ այն դիտել եմ»,- այսպիսի մեկնաբանություններ են գրել օգտատերերը:

Արգասաբեր գիշերվա արդյունքում «Ունիվերի» աստղ Աննա Խիլկևիչը խաբել է ամուսնուն

Նշենք, որ դերասանուհին ավագ դստեր՝ Արիաննայի լուսանկարները հաճախ էր հրապարակում՝ դրանով ուրախացնելով իր երկրպագուներին:

Հայ ամուսնու բարդությունն ու երջանկությունը. Աննա Խիլկևիչը գաղտնիքներ է բացահայտել

Հիշեցնենք, որ Խիլկևիչը ռուսաստանցի գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ ամուսնացել է 2015 թվականին: Նույն թվականին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Արիաննան, իսկ արդեն 2018 թվականի օգոստոսի 20-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Մաշան:

Դերասանուհու առաջին ամուսնությունը ТНТ հեռուստաալիքի «Բարվիխա» սերիալի մենեջեր Անտոն Պոկրեպայի հետ անհաջող էր:

Հայերի շրջապատում. Խիլկևիչը հայ դիզայների զգեստով ստացավ «Տարվա մայր» մրցանակը

Ըստ թեմայի

Սիրելի հյուրը Ռեյ Չարլզն էր ու հարազատ ջազը․ ինչպես հայ երգչուհին իրեն գտավ Նյու Յորքում
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
«Ամուսնուս հետ վայելեցի Հայաստանի հյուրասիրությունն ու ջերմությունը». Սաթի Կազանովա
թեգերը:
ամուսին, տեսանյութ, երեխա, Աննա Խիլկևիչ

Գլխավոր թեմաներ