05:13 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Հրանտ Արշակյան

Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
250340

Հրանտը չի սիրում խոսել բուժման մասին, բայց անդադար կարող է պատմել բժիշկների ու իր երազանքների մասին։ Ծանր հիվանդությունը օգնել է, որ փոքրիկը բացահայտի իր տաղանդն ու երազի վիշապի, երկնքից թափվող բանանի ու տապակած կարտոֆիլի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. 7 տարեկան Հրանտ Արշակյանը քչախոս է ու զուսպ։ Նա բոլոր անցանկալի հարցերը լռությամբ կամ «չգիտեմ»–ով է շրջանցում։ Չի սիրում խոսել մեկ տարի առաջ իր մոտ ախտորոշված չարորակ ագրեսիվ Բյորկիտի լիմֆոմայի ու բուժման ընթացքի մասին։ Բայց պայծառանում է, երբ պատմում է բուժքույր Վերայից ու բուժեղբայր Արթուրից։ Վերջինին իր լավագույն ընկերն է համարում ու առիթը բաց չի թողնում ևս մեկ անգամ գրկելու համար։

Герой проекта Ты не один Грант Аршакян с медбратом Артуром
© Sputnik / Aram Nersesyan
Հրանտն ու բուժեղբայր Արթուրը

Նրա մայրիկը` Լուսինե Ղազարյանը, ախտորոշման հենց առաջին օրվանից վստահ էր, որ տղան կհաղթի հիվանդությանը։ Նա ոչ մի վայրկյան չի դադարել հավատալ։ Սակայն շատ ծանր ապրումներ է ունեցել բուժման առաջին շրջանում։ Ասում է` կորցրել էր քունը, բայց թվում էր, թե երազում է հայտնվել, որից չի կարողանում արթնանալ։

Герой проекта Ты не один Грант Аршакян с мамой Лусине
© Sputnik / Aram Nersesyan
Հրանտը` մոր հետ

«16 սմ–ոց ուռուցքը հեռացնելուց հետո նույնիսկ բժիշկներն էին թերահավատ, իսկ ես հավատում էի, որ երեխաս լավ է լինելու։ Մարդիկ կարծում էին, թե գժվել եմ», - հիշում է նա։

Հրանտը մեկ օր կոմայում է եղել։ Ոչինչ չի հիշում, բացի բժշկից, որը հարցնում էր` կանչեն մայրիկին, թե ոչ։ Փոխարենը լավ հիշում է, թե ինչպես դրանից մի քանի օր անց վազեց բուժքույր Վերայի մոտ ու մատիտներ խնդրեց։ Այդ պահին շատ էր ցանկանում նկարել մի կտավ, որը տեսել էր ինչ–որ շենքի առաջին հարկում։ Հետո պարզվեց, որ իր նկարածը շատ նման է Պաբլո Պիկասոյի գործերից մեկին։

Հայ բժիշկներին հաջողվել է երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կատարել

«Պիկասոյի գույնը դեղինն է։ Ես էլ եմ այն սիրում։ Հատկապես արևն է այդ գույնով սիրուն, ոնց որ իսկական լինի` տաքացնում է», - ասում է փոքրիկը։

Герой проекта Ты не один Грант Аршакян
© Sputnik / Aram Nersesyan
Հրանտ Արշակյան

Չնայած լավ է նկարում, բայց միայն մեկ բան է երազում` բժիշկ դառնալ։ Ուզում է ուրիշներին օգնել, ու կարևոր չէ` փոքրերին, թե մեծերին։ Որոշել է լավ անգլերեն ու ռուսերեն սովորել, որ կարողանա հասկանալ աշխարհի ցանկացած երկրից եկած հիվանդներին։ Այդ մասին արդեն պատմել է բուժող բժշկին, նա էլ սրսկումներ անել է սովորեցրել։ Հրանտն ամեն օր կատարելագործում է այդ հմտությունը` Մոսոյին (իր խաղալիքն է) անդադար ներարկումներ անելով։

Рисунок героя проекта Ты не один Гранта Аршакяна
© Sputnik / Aram Nersesyan
Հրանտի ստեղծագործություններից

«Մոսոն սիրում է սրսկվել. չի ցավում։ Մի փոքր ավելի ուշ վիրահատելու էլ եմ նրան։ Վիրաբույժ եմ դառնալու, փորձ է պետք։ Իմ վիրահատությունից առաջ էլ էի որոշել, բայց մայրիկին ավելի ուշ ասեցի», - նշում է նա։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող գումարը կավելանա. նախարար

Երբ խոսքը հասնում է իր բուժմանը, սկզբում ասում է, որ չի հիշում ինչն էր ամենադժվարը, իսկ հետո անկեղծանում է` արյուն չի սիրում։ Մի պահ աչքերը փակում է արյուն հանձնելիս ու կատետեր տեղադրելիս, մի տեսակ լավ չի զգում։ Իսկ սրսկելուց, Մոսոյի նման, ընդհանրապես չի նեղվում։ Մեկ էլ դժվար էր չշարժվելը, հատկապես, երբ բռնոցի խաղալու կամ հեծանիվ քշելու ցանկությունը մեծ էր լինում։ Այդպիսի պահերի երազում էր վիշապ ունենալու մասին, որ նրա վրա թռչեր։

Герой проекта Ты не один Грант Аршакян
© Sputnik / Aram Nersesyan
Հրանտ Արշակյան

Հրանտին նույնիսկ չի էլ մտահոգում, որ դա իրական կենդանի չէ։ Վստահ է` իսկականը կարմիր է լինում։ Ու երեխային բնորոշ միամտությամբ Հրանտը մտադիր է իր վիշապ պահել սառնարանի մեջ, որ երբեք չսովածանա ու մարդկանց վրա չհարձակվի։ Գազի պայթյունից խուսափելու համար էլ երկրորդ խոհանոց կկառուցի, իսկ երբ վիշապը հոգնի այդ կենցաղից, նրան կտուր կբարձրացնի ու Կառլսոնի նման կպահի։ Այ, եթե բախտը բերեր ու թափանցիկ դառնալու կարողություն էլ ունենար, ընդհանրապես զվարճալի կլիներ։ Ի դեպ, ամենասիրելի չարաճճիությունը մայրիկից թաքուն տապակած կարտոֆիլ ուտելն է։ Ու եթե երկնքից ուտելիքի անձրև գար, ապա նա քաղցրավենիք չէր ուզի, այլ կցանկանար, որ տապակած կարտոֆիլ ու բանան թափվեին։

Герой проекта Ты не один Грант Аршакян
© Sputnik / Aram Nersesyan
Հրանտ Արշակյան

«Մեկ էլ կուզեի` բոլորը առողջ լինեն։ Ամենակարևորը առողջությունն է»,– մեծավարի ասում է նա։

Герой проекта Ты не один Грант Аршакян с мамой Лусине
© Sputnik / Aram Nersesyan
Հրանտն ու մայրիկը

Նշենք, որ Sputnik Արմենիան «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։ Նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Հիմնադրամն աջակցում է երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

Ըստ թեմայի

Տարեկան քանի երեխա է ՄԻԱՎ–ով վարակվում Հայաստանում. ինչպես է փոխանցվում վարակը
Հայ նկարիչը կոմիքս է նկարել խուլ երեխաների սուպեր ընդունակությունների մասին. լուսանկար
Հրաշքներ լինում են. 6–րդ հարկից ընկած Արվինի պատմությունը Happy end ունեցավ
թեգերը:
լիմֆոմա, Հրանտ Արշակյան, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ