01:06 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Բաբկեն Խաչատրյան

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
851970

Խաչատրյան եղբայրները փայտից ակնոցներ են ստեղծում ու վաճառված յուրաքանչյուր ակնոցի դիմաց մի ծառ տնկում։

Արմենուհի Մխոյան, Sputnik

Արդեն 5-րդ տարին է` Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները փայտից ակնոցներ են պատրաստում: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից. այս ակնոցները բացարձակապես ձեռագործ են ու բնական փայտից:

Давид Хачатрян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Դավիթ Խաչատրյան

Փայտը, որ ներկրում են Իտալիայից, վերջնական մշակումն անցնում է բուսական հատուկ նյութերով ու մեղրամոմով, էկոլոգիապես մաքուր է:

«Առավելությունն այն է, որ փայտը բնական նյութ է ու օրգանիզմից վերցնում է մարմնի ջերմաստիճանը և ավելի հարմարավետ է դեմքին»,- ներկայացնելով փայտե ակնոցների առավելությունը` նշում է Բաբկեն Խաչատրյանն ու ավելացնում` յուրաքանչյուր ակնոցը 60 ժամ ու նվազագույն ճշգրտության աշխատանք է պահանջում:

Изготовление оправы для очков в мастерской деревянных аксессуаров братьев Хачатрян в Гюмри
© Photo : provided by Babken Khachatryan
Ակնոցի շրջանակ պատրաստելու գործընթաց

Բոլոր մոդելների վրա կա «Պատրաստված է Հայաստանում» գրությունը: Չնայած կարճ ժամանակահատվածին` եղբայրների ստեղծած ակնոցներն արդեն ճանաչում ունեն՝ համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին, ու նրանք պատվերներ են ստանում ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաև արտերկրից: Բաբկենը վստահեցնում է, որ իրենք հպարտորեն կարող են ներկայանալ ոչ միայն հայրենակիցներին, այլ նաև ամբողջ աշխարհին:

Изготовление оправы для очков в мастерской деревянных аксессуаров братьев Хачатрян в Гюмри
© Photo : provided by Babken Khachatryan
Ակնոցի շրջանակ պատրաստելու գործընթաց

Իսկ ամեն ինչ սկսվել է հայրենի տան բակի բազմամյա թթենուն երկրորդ կյանք տալու որոշումից:

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

«Շուրջ 150 տարվա ծառ էր։ Երբ մեր պապերը Կարսից տեղափոխվել են Գյումրի, հենց այդ ծառի մոտ եղած տանն են ամբողջ ընտանիքով բնակվել։ Ծառը շատ էր մեծացել, ու որքան էլ ցավալի էր, բայց որոշվեց կտրել այն: Մեր հիշողության ծառը պահպանելու լավագույն ձևը այդ ծառի հումքից ինչ–որ բան պատրաստելն էր, ու առաջինը, ինչ պատրաստվեց, ակնոցն էր»,-պատմում է Բաբկենը։

Загатовки для оправ в мастерской деревянных аксессуаров братьев Хачатрян в Гюмри
© Photo : provided by Babken Khachatryan
Խաչատրյան եղբայրների արհեստանոցը

Եղբայրները ծնվել ու մեծացել են Գյումրիում, ավարտել են Գեղարվեստի ակադեմիան: Լինելով նկարիչ–դիզայներ` Բաբկենն արդեն 10 տարի աշխատում է Երևանում: Հենց մայրաքաղաքում էլ նա կազմակերպում է դիզայնի ու մարքեթինգի գործընթացը, իսկ արտադրական պրոցեսն իրականացվում է Գյումրու ամենագեղեցիկ Ռուսթավելի փողոցում վարձակալած փոքրիկ արհեստանոցում: Այդ գործընթացի գլխին եղբայրն է՝ Դավիթը: Խորհրդանշական է, որ արհեստանոցը Գյումրիում բացվեց սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը: Ակնոցների վաճառքը հիմնականում առցանց է, բայց համագործակցում են նաև մի քանի խանութների հետ:

Իրենց գործի հաջողության գրավականը համարում են ոչ միայն արյունակցական կապը, այլ նաև իրար լրացնելու հմտությունն ու գործին նվիրված թիմ ունենալը:

Интерьер мастерской деревянных аксессуаров братьев Хачатрян в Гюмри
© Photo : provided by Babken Khachatryan
Խաչատրյան եղբայրների արհեստանոցում

Տղաներն ունեն մի հետաքրքիր ոսկե կանոն՝ ամեն վաճառված ակնոցի փոխարեն տնկում են 1 ծառ՝ Էկոհավասարակշռությունը պահպանելու համար:

«Բնությանը վերադարձնում ենք այն, ինչ վերցնում ենք: Ամեն տարի ապրիլին մենք տնկում ենք այնքան ծառ, որքան ակնոց վաճառել ենք»,- ասում է Բաբկենը։

Նրանք արդեն ավելի քան հարյուր ծառ են տնկել:

Ինչ վերաբերում է պատվիրատուներին, ապա եղբայրների խոսքով` շատ հետաքրքրվողները կանայք են, բայց ավելի համարձակ գնորդները՝ տղամարդիկ:

Տղաները հիմա պատրաստվում են մասնակցել արտերկրում անցկացվող ցուցադրությունների։ Գյումրեցի եղբայրների ստեղծած Twinz ակնոցներն առաջին համաշխարհային ցուցադրությանը կմասնակցեն հաջորդ տարի Միլանում:

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

Ըստ թեմայի

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին
Մոռանա՛լ բարձրակրունկների մասին. խորհուրդ գյումրեցի կանանց
Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով
«Իսկ տանն ամեն ինչ այլ է». Ֆրանսիան «գրաված» հայ պարֆյումերի դժվարությունները հայրենիքում
Գեղանկարչուհի, քանդակագործ, տիկնիկագործ. ինչպես է գյումրեցի կինը գրավում զբոսաշրջիկներին
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ
թեգերը:
ակնոց, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ