18:55 18 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (905)
117 0 0

ՀՀ վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Վայոց Ձորի մարզպետի հետ Վայք քաղաքում ծանոթացավ իրականացվող ծրագրերին:

ԵՐԵՎԱՆ, 10 Նոյեմբեր — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում է: Վարչապետն այցելեց Վայքի ռոբոտաշինության նորաբաց ուսումնական կենտրոն, որտեղ սովորում է շուրջ 10 աշակերտ: Ուսուցիչը տեղեկացրեց, որ աշակերտները պետք է ունենան ռուսերենի և անգլերենի միջին իմացություն, պետք է տիրապետեն մաթեմատիկային և ֆիզիկային: Կենտրոնի ուսման ամսավճարը 8000 դրամ է, որը ըստ ուսուցչի, բավականին բարձր է տեղի աշակերտների համար:

Վարչապետը կարգադրեց ընդունել ևս 10 աշակերտի, որոնց 1 տարվա ուսման ամբողջ ծախսը կհովանավորի կառավարությունը, բայց աշակերտները պետք է լինեն բանիմաց և ունենան համապատասխան գիտելիքներ, որպեսզի ուսման մեջ խնդիրներ չլինեն:

Նիկոլ Փաշինյանը քաղաքում շրջում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ և ծանոթանում այնտեղ իրականացվող ծրագրերին:

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը եղել էր Գորիսում, որտեղ ևս ծանոթացել էր իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (905)

Ըստ թեմայի

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից
100-ամյա մանկավարժը բարձրակրունկներով է դպրոց գնում․ ի՞նչ է մաղթել նա աշակերտներին
Օլիմպիադաներում բարձր արդյունքի հասած աշակերտները 2020 թ–ից անվանական կրթաթոշակ կստանան
թեգերը:
ռոբոտաշինություն, Աշակերտ, Սուրեն Պապիկյան, Նիկոլ Փաշինյան, Մարզպետ, Վայոց Ձոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ