10:00 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Լիլիթ Մարտիրոսյանը

Լիլիթ Մարտիրոսյա՞ն, թե՞ Լիլի Մորտո. գյումրեցի գեղեցկուհին պարզաբանում է

© Photo : provided by Lilit Martirosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
289410

Լրագրողների «թեթև ձեռքով» իրար են խառնվել 2 տարբեր անձանց՝ գյումրեցի մոդել, գեղեցկության տարբեր մրցույթների մասնակից Լիլիթ Մարտիրոսյանի ու շոու բիզնեսի ներկայացուցիչ, ֆոտոմոդել Լիլիթ Մորտոյի կենսագրական տվյալները և ոչ միայն:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արտասահմանյան որոշ կայքեր, նույնացնելով Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունը և չպարզելով իսկությունը, խեղաթյուրել են ինֆորմացիան՝ գյումրեցի գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես հեռուստատեսային սկանդալային կերպար Լիլի Մորտո (իրական անուն-ազգանունը` Լիլիթ Մարտիրոսյան)։

Հոդվածներում նրանք գեղեցկության մրցույթների մասնակից, Գյումրիում ծնված սևահեր Լիլիթ Մարտիրոսյանի նկարների կողքին ներկայացրել են շիկահեր Լիլիթ Մորտոյի լուսանկարներն ու գրել, որ աղջիկը դիմել է մի շարք պլաստիկ վիրահատությունների, անճանաչելիորեն փոխվել՝ փորձելով նմանվել իր սիրելի «Բարբի» տիկնիկին։

Հոդվածի հեղինակների հավաստմամբ` կերպարի նման փոփոխության պատճառով հարազատները երես են թեքել աղջկանից, և նա ստիպված Մարտիրոսյան ազգանունը փոխել է Մորտոյի ու հեռացել հայրենի քաղաքից:

Հոդվածներում Լիլիթ Մարտիրոսյանի լուսանկարները ներկայացվում են որպես Մորտոյի` մինչ վիրահատություններն արված լուսանկարներ: Ստեղծված իրավիճակը խնդիր չէր լինի, եթե առաջին աղբյուրի հայտնած տեղեկությունը շատ արագ չտարածվեր մի շարք այլ լրատվամիջոցներում ևս:

  • Լիլիթ Մարտիրոսյանը
    Լիլիթ Մարտիրոսյանը
    © Photo : provided by Lilit Martirosyan
  • Լիլիթ Մարտիրոսյանը
    Լիլիթ Մարտիրոսյանը
    © Photo : provided by Lilit Martirosyan
  • Լիլիթ Մարտիրոսյանը
    Լիլիթ Մարտիրոսյանը
    © Photo : provided by Lilit Martirosyan
  • Լիլիթ Մարտիրոսյանը
    Լիլիթ Մարտիրոսյանը
    © Photo : provided by Lilit Martirosyan
1 / 4
© Photo : provided by Lilit Martirosyan
Լիլիթ Մարտիրոսյանը

«Ինֆորմացիայի տարածման առաջին աղբյուրը չգիտեմ՝ որ լրատվամիջոցն է, բայց որ «Գուգլով» փնտրում ենք, մի քանի նմանատիպ հոդված է բերում: Ուզում եմ հասկանալ` ինչից է սկսվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում վրդովված ասում է Լիլիթ Մարտիրոսյանը, որի հաջողությունների մասին մեկ անգամ չէ, որ պատմել ենք։ Աղջիկն այս ամենի մասին իմացել է իր հետևորդից:

Ի  դեպ, բացի անուն-ազգանունից, աղջիկները ոչ մի ընդհանուր բան չունեն. նրանցից մեկը` Լիլիթ Ռաֆիկի Մարտիրոսյանը, ծնվել է 1988 թվականին Գյումրիում, մյուսը՝ Լիլիթ Սեյրանի Մարտիրոսյանը (Մորտո), ծնվել է 1986 թվականին Գորիսում: 

«Այնքան ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել տվյալ լրատվամիջոցները, որ առանց ինֆորմացիան ճշտելու, դեռ մի բան էլ ավելացնելով, տարածել են»,–ասում է գյումրեցի Լիլիթը և հավելում, որ ինքը Լիլի Մորտոյի դեմ ոչինչ չունի, խնդիրը միայն անձանց նույնականացնելու մեջ է:

«Կարծում եմ՝ ես էլ, Մորտոն էլ չէինք ուզենա նույնացվել, քանի որ լրիվ տարբեր մարդիկ ենք, կայացած ու տարբեր ասելիքներով»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը` ենթադրելով, որ Լիլի Մորտոն արտասահմանյան  լրատվամիջոցների կիզակետում հայտնվել է իր` Բարբիի տեսքի շնորհիվ։ Նրանք փորձել են համացանցում գտնել, թե ինչպիսին է եղել Լիլին մինչև վիրահատությունները, գտել են իր` Լիլիթ Մարտիրոսյանի անձնական տվյալներն ու նկարները և, առանց հետամուտ լինելու, ներկայացրել որպես Մորտոյի նախկինում արված լուսանկարներ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ պատրաստվում է դիմել ինֆորմացիան խեղաթյուրած կայքերի ղեկավարներին և հույս հայտնեց, որ նրանք կվերանայեն իրենց տարածած լուրն ու հերքում կտարածեն։

Ըստ թեմայի

Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»
«Ահավոր է»․ լրագրողն արթնացրել է գեղեցկության մրցույթի մասնակիցներին. տեսանյութ
Սքանչելի հնդկուհին հաղթել է Miss CosmoWorld-2019 գեղեցկության մրցույթում․ լուսանկար
թեգերը:
Գյումրի, Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, Լիլի Մորտո

Գլխավոր թեմաներ