00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Fashion & beauty –ի ոլորտի ամենաազդեցիկ հայուհիները

© Photo : UnsplashЧувственные женские губы накрашенные ярко-красной помадой
Чувственные женские губы накрашенные ярко-красной помадой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսկ դուք գիտե՞ք արդյոք, որ փոփ–երաժշտության թագուհի Բեյոնսեն Grammy հեղինակավոր արարողության համար ընտրել է հիասքանչ հայուհու կոսմետիկ ապրանքանիշի դիմահարդարումը։ Ներկայացնում ենք ամերիկահայ երեք հայտնի բյութի–փորձագետներին։

Ստորև ներկայացնում ենք երեք անուն, որոնք պարտավոր է իմանալ նորաձևության և գեղեցկության ոլորտով հետաքրքրվող յուրաքանչյուր հայ։ Բազմամիլիոնանոց բիզնես, սոցցանցերում հետևորդների բանակ, համաշխարհային ճանաչում։ Այս ամենը ձեռք են բերել մեր ցուցակի հերոսուհիները։

Աննա Պետրոսյան` Instagram–ում 3,3 մլն բաժանորդ ունեցող հաջողակ ընկերության Dose of Colors ապրանքանիշի հիմնադիր։  Աննան երազում էր բյութի ոլորտի մաս դառնալ 13 տարեկանից։ Սակայն խիստ հայ ծնողները դեմ էին։

«Միշտ սիրահարված եմ եղել դիմահարդարմանը։ Դեռահաս տարիքից հետաքրքիր գունային համադրություններ էի հորինում։ Ծնողներս կարծում էին, որ ես շատ փոքր եմ, դիմահարդարվելու համար, սակայն մեծանալով, ես սկսեցի դիմահարդարվել, և ինձ դուր էր գալիս, թե ինչպես է այն ընդունվում։ Դիմահարդարված ես ինձ վստահ եմ զգում», – խոստովանել է Աննան BeautyBay պորտալին տված հարցազրույցում։

Աննան իր կարիերան սկսեց Կալիֆորնիայի Բերբանկ քաղաքում։ Ի սկզբանե նա սովորական դիմահարդար էր, սակայն կոսմետիկայի նկատմամբ ունեցած սերը, բառիս բուն իմաստով, հանգեցրեց նրան, որ նա սեփական ապրանքանիշը ստեղծի։ Իսկ այսօր Dose of Colors ապրանքանիշը սիրում են բոլորը` Ջեֆրի Սթարից մինչև Նիքի դե Ջար։ 

Ապրանքանիշի արտադրանքը վաճառվում է Ulta  խանութում. այն Sephora ցանցի գլխավոր մրցակիցն է։ Ի դեպ, Քիմ Քարդաշյան–Ուեսթի շարքը վերջին շրջանում նույնպես հայտնվել է այդ խանութների վաճառասեղաններին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anna Petrosian (@annapetrosian_)

Սոնա Գասպարյան` Persona Cosmetic համահիմնադիր։ Ի տարբերություն Պետրոսյանի, Գասպարյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում։ Նահանգներ է գաղթել 12 տարեկանում։ Սոնայի համար հաջողության գլխավոր գործոն  դարձավ YouTube–ը։ Հենց այդ հարթակում աղջիկը սկսեց տեղադրել իր ուսուցողական  տեսանյութերը և զուգահեռաբար նորաձևության և գեղեցկության մասին բլոգ վարել։ Ի սկզբանե դա սովորական հոբբի էր։ Սակայն 3 տարի անց աղջիկը հաջողության հասավ. YouTube–ում տեղադրված յուրաքանչյուր տեսանյութ սկսեց 50 մլն դիտում հավաքել։

«Ի սկզբանե դիմահարդարումը ես օգտագործում էի ակնեն թաքցնելու համար։ Երբ  հմտացա այդ գործում, սկսեցի ավելի ու ավելի սիրահարվել կոսմետիկային։ Ես փորձարկումներ էի անում հարազատների, ընկերների, ծանոթների վրա», – SimplySona իր բլոգում պատմել է Սոնան։

Քրտնաջան երեք տարվա ընթացքում Persona  ապրանքանիշը հաջողակ դարձավ ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում։ ԱՄՆ–ում նրա արտադրանքը ներկայացված է նույն Ulta խանութում։ Առցանց գնումներ կատարելու դեպքում Persona–ն առաքում է ապահովում 190 երկիր։

Հրուշ Աճեմյան. աստղային ոճաբան։ «Փոքր ստուդիայում սկսնակ ինքնուսից մինչև StyledByHrush բազմամիլիոնանոց կայսրություն»։ Այս մեջբերումը բավական հստակ է նկարագրում Աճեմյանին։ Բացի նրանից, որ նա հետևում է Քարդաշյան—Ջեներ ամբողջ կլանի արտաքին տեսքին, ազատ ժամանակ Հրուշը ճանապարհորդում է աշխարհով` դիմահարդարման դասընթացներ ներկայացնելով։

«Բնական լինելը հիանալի է։ Սակայն ես ավելի շատ փոփոխվել եմ սիրում։ Տեքստուրաները, տարբեր երանգները և հագուստը կարող են արմատապես փոխել մարդուն։ Եվ ինձ դուր է գալիս մասնակցել այդ գործընթացին», – նշել է Աճեմյանը` Dallas Entertainment Journal–ին տված իր հարցազրույցում։

Այժմ հայուհին SBH Academy սեփական ակադեմիան ունի։  Նրա հաջողությանը հետևում է 2.5 մլն մարդ։  Ամենահատկանշականը այն ջերմությունն է, որով Հրանուշը պատմում է իր հետևորդներին հայրենիքի մասին։ Հաճախ նրա պատմություններում կարելի է հայերեն խոսք լսել։ Իսկ Քարդաշյանների կրտսեր քույրը Աճեմյանին հայերենի իր ուսուցիչն է անվանել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)

Լրահոս
0