11:23 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
ԱԺ

ԲԴԽ–ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Փաշինյանին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների թեկնածուներն արդեն հայտնի են։ ԱԺ 3 խմբակցություններից բացի իրենց թեկնածուներին են առաջադրել նաև ՀՀ կառավարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ–ն քննարկում է նոր ձևավորվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ ԱԺ երեք խմբակցություններից բացի հանձնաժողովի անդամների իրենց թեկնածուներին են ներկայացրել նաև կառավարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը։

Ըստ ԱԺ պաշտոնական կայքում  ներկայացրած նախագծերի` ՀՀ կառավարության առաջադրած թեկնածուն 28-ամյա Լիլիթ Ալեքսանյանն է` HSBC–Հայաստան բանկի բիզնես վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։

«Իմ քայլը» իշխանական խմբակցության առաջադրած թեկնածուն 39-ամյա Էդգար Շաթիրյանն է` ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։

«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել է 35-ամյա Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը, որը նույնպես իրավաբան է, մինչև 2018թ–ն աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում` կոռուպցիոն հանցագործությունների գծով քննիչ։  Իսկ 2018-ից մինչ օրս «Գլանժ–Ալկո» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրենն է։

Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջադրած թեկնածուն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավաբան 38-ամյա Հայկուհի Հարությունյանն է։

Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է առաջադրել «Ջինիշյան» հիմնադրամի ֆինանսական ղեկավար Արամայիս Փաշինյանին։

Հայաստանում ի՞նչն է խանգարում կոռուպցիայի կանխարգելմանը. ԱԺ–ում փորձում են հասկանալ

Հիշեցնենք` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019թ–ին։ Նոր կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։

Ըստ թեմայի

Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ
Մոտ 7 մլն դրամ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագիծն այս տեսքով խիստ մտահոգիչ է. իրավաբան
«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին
թեգերը:
ՀՀ կառավարություն, ԱԺ, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Հայաստան

Գլխավոր թեմաներ