10:42 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Մանվել Գրիգորյան. (արխիվային լուսանկար)

Մանվել Գրիգորյանը դատարան եկավ թթվածին ապահովող սարքով ու բժիշկների ուղեկցությամբ

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (215)
76 0 0

Մանվել Գրիգորյանի քրգործով դատական նիստը կես ժամով ընդմիջվեց, քանի որ նրա ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանը ներկա է իր դեմ հարուցված քրեական գործով նիստին։ Նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

Դատարանը քննում է Գրիգորյանի պաշտպանների` դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի միջնորդությունը։

Գրիգորյանին դատարանում ուղեկցում են շտապօգնության աշխատակիցները։ Նա շնչում է թթվածին ապահովող սարքի օգնությամբ։

Նշենք, որ դատական նիստը կես ժամով ընդմիջվեց, քանի որ Գրիգորյանի վիճակն այնքան էլ լավ չէր։ Դատավորը հավելեց, որ այդ ընթացքում ինքն էլ խորհրդակցական սենյակ կհեռանա` պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության որոշում կայացնելու։

Ավելի ուշ դատարանը որոշեց մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. Մնացական Մարտիրոսյանը կշարունակի նախագահել քրգործով նիստերը։

Բժիշկները կայցելեն Մանվել Գրիգորյանին. նրան նորից կհետազոտեն

Հայտնել էինք, որ առողջական վիճակի պատճառով նախորդ մի քանի նիստերին Գրիգորյանը չէր մասնակցում։

Հիշեցնենք, որ նոյեմբերին 5–ին` նախորդ նիստի ժամանակ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը չփոխել` մերժելով պաշտպանների միջնորդությունը։

Մանվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։

 

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (215)

Ըստ թեմայի

Եթե Գրիգորյանի հետ ինչ–որ բան պատահի, պատասխանատուն նախարար Թորոսյանն է լինելու. պաշտպան
Մանվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ
Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատացել. արդեն դժվարությամբ է խոսում. Բաղդասարյան
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
թեգերը:
Դատավոր, Դատարան, Քրեական գործ, բժիշկ, Նազիկ Ամիրյան, Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ