ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամ, ազատազրկված դատապարտյալներից մեկին, որին իրավաբանական ծառայություններ են մատուցում, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի դիմաց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
«Հիշյալ պատրվակով, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում»,–ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Ոստիկան ներկայացածը Հայաստան արտաքսված ՌԴ քաղաքացուց խոշոր գումար է հափշտակել. ԱԱԾ
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը:
Նախաքննությունը շարունակվում է։