00:20 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
132914

Հայաստանյան ամենապահանջարկված օնլայն ծառայություններից մեկը հայտարարել է սակագների բարձրացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. gg օնլայն ծառայությունը թանկացրել է իր ծառայությունները։ Այս մասին ծառայության բջջային հավելվածից օգտվող հաճախորդները տեղեկացել են այսօր երեկոյան ստացած նամակներից։

«Պատվերների նվազագույն արժեքները կարող են փոփոխվել քաղաքի ծանրաբեռնվածությունից ելնելով, ինչը հնարավորություն կտա համալրել համակարգը նոր գործընկերներով և զերծ մնալ նախկին ուշացումներից»,– ասված է նամակում։

Ի դեպ, օրվա ամենածանրաբեռնված ժամերին gg–ի նվազագույն` «Էկոնոմ» ծառայության նվազագույն արժեքը 800 դրամ է` նախկին 500-ի փոխարեն, gg ծառայության արժեքը` 900` նախկին 600–ի փոխարեն։

Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից

Հարցում ուղարկած բողոքող օգտատերերին տաքսի ծառայությունը հայտնում է, որ գները ստիպված են բարձրացրել «վերջին շրջանում մեքենաների մեծ պահանջարկը բավարարելու և պատվերները առավել ճիշտ բաշխելու համար»։

Իսկ թանկացումներից դժգոհ հաճախորդներին gg-ն առաջարկում է օգտվել «ggShuttle» ծառայությունից, որի դեպքում հնարավոր է ողջ երթուղու համար վճարել 300-500 դրամ` կիսելով այն այլ օգտատերերի հետ:

Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից

Նշենք, որ gg ծառայությունը Հայաստանում գործում է 5 տարի 7 ամիս։

Ըստ թեմայի

ՌԴ քաղաքացիություն չունեցողներին Ռուսաստանում կարգելվի տաքսի վարել
«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել
ԱՄՆ պետքարտուղարը Փակ շուկայից տանձ գնեց, Ազնավուրը «տաքսի» բռնեց. մեծերի այցերի փակ կողմը
թեգերը:
թանկանալ, գին, Երևան, տաքսի

Գլխավոր թեմաներ