02:05 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Նորածինների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր ՀՀ-ում. ԱԱԾ–ն է բացահայտել. տեսանյութ

© Sputnik / Karine Harutyunyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
199 0 0

ՀՀ 2 քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը` օրենսդրության կոպիտ խախտմամբ, կազմակերպել են ավելի քան 3 տասնյակ նորածինների որդեգրման գործընթաց։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր`  օրենսդրության կոպիտ խախտմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացի, օգտագործելով հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում իրենց կապերը` ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ, կազմակերպել են ավելի քան 3 տասնյակ երեխաների որդեգրման գործընթաց` Իտալիայի Հանրապետության քաղաքացիներին:

«Մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած ավելի քան մեկ տասնյակ կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հարկադրել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բռնության հետքեր են եղել. Գյումրիում տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները կրկին մանկատանն են

Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով,  տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները խախտել են ՀՀ քաղաքացիների` այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

Ըստ թեմայի

«Էրեբունիում» 47-ամյա ծննդկան է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է ներկայացնում
Հայ բժշկին անակնկալ են մատուցել Սուդանում և նրա պատվին անվանակոչել նորածին աղջկան
Մայրական մահացությունն ավելացել է. որոնք են բժիշկներին «հետապնդող» դեպքերի պատճառները
Ծնելիության խրախուսման նոր ծրագիր. ի՞նչ է նախատեսում կառավարությունը 2020 թ–ից
թեգերը:
տեսանյութ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, որդեգրում, նորածին, Հայաստան

Գլխավոր թեմաներ